Ալիեւը քննարկել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել է ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ադրբեջանական պետության կայքին:
«Հանիպման ժամանակ քննարկվել են ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում կապերի հետագա զարգացման եւ հեռանկարների հետ կապված հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գերասիմովը ժամանել էր Բաքու Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի գերագույն հրամանատար Թոդ Ուոլթերի հետ հանդիպելու համար: