Սարսափելի վթար Ադրբեջանում. միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 8 զոհ. Տեսանյութ
Ադրբեջանի հարավում Մասալիի շրջանում ուղևորատար միկրոավտոբուսը ՃՏՊ-ի է ենթարկվել, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել և տուժել ևս մեկը: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը երեքշաբթի, հուլիսի 9-ին:
«Բեռնատարի և միկրոավտոբուսի բախման արդյունքում ութ մարդ է զոհվել, այդ թվում 3 դպրոցահասակ երեխա»,- նշել է գերատեսչությունը: