Հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել. ջրով են լցվել նաև մետրոն ու Սպիտակ տունը (լուսանկարներ, տեսանյութեր)
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է առաջացել, շատ փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել, գրում է The New York Times-ը:
Ջրհեղեղի հետևանքները նկատվել են անգամ Սպիտակ տանը, որտեղ ճեպազրույցների սենյակի հատակը ջրի տակ է անցել:
Ջրհեղեղից տուժել են նաև հարևանությամբ գտնվող Վիրջինիա և Մերիլենդ նահանգների ծայրամասերը: