Կդատվի՞ արդյոք Վահե Գրիգորյանը

Հարցազրույց փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ։

Հարց-Պարոն Վարդևանյան, եկեք քննարկենք Վահե Գրիգորյանի «հայտնի ելույթը»։ Այն մասին, որ «գնում է ՍԴ ստանձնելու ՍԴ նախագահի պաշտոնը»։ Եղան քննարկումներ, տարբեր վերլուծություններ, հայտարություններ, որ դա հակասահմանադրական է, սկսվեցին Սահմանադրության տարբեր մեկնաբանություններ։ Մեզ մնում էր ուղղակի հետևել, թե ի վերջո ինչ Սահմանադրության կողմ է քվեարկվել... ու կրկին չհասկանալ )Արդյոք իրոք հակասահմանադրություն էր ՍԴ նախագահ ինքնահռչակումը և ուրեմն՝ արդյո՞ք կիրառելի է քրեական օրենսգրքի 300 հոդվածը (Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով և Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` նույնպես պատժվում են ազատազրկմամբ` 10-15 ժամկետով):
Պատասխան- Այս փուլում դժվար է ասել արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշները ամբողջությամբ առկա են, թե ոչ, սակայն փաստ է, որ իրավապահները բավարար ուշադրությամբ պետք է հետևեն գործընթացին: Պատահական չէ, որ Օրենսդիրը հենց հատուկ նորմով, առանձին նույնիսկ դիտարկում է Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը: Ուսումնասիրելով Վահե Գրիգորյանի նամակը, այն առնվազն իրենից ենթադրում է Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի լույսի ներքո՝ Դատավորին ներկայացվող վարքագծի կանոնների առերևույթ խախտումներ, իսկ սահմանադրաիրավական տեսանկյունից որևէ առարկայական հարցադրում այնտեղ չի նկատվել, հետևաբար դրան բովանդակային անդրադառնալու անհրաժեշտություն նույնիսկ չեմ տեսնում: Հատկանշական է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս մտահոգություն էր հայտնել, այս գործընթացում Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշների հնարավոր ի հայտ գալու մասին:

Հարց- Այսինքն՝ եթե այս «փորձը» հաջողի և ՍԴ դատավորներ կամ նույնիսկ մեկ դատավոր պետական, քաղաքական կամ այլ մարմինների կողմից ճնշման տակ հրաժարական տա, դա ևս կարո՞ղ է համարվել Սահմանադրությամբ չնախատեսված եղանակ՝ բխող հետևանքներով....
Պատասխան- Սահմանադրական դատարանը չպետք է նույնացնել այլ դատարանների հետ: Սահմանադրական դատարանը իր լիազորությունների ձևից և բովանդակությունից ելնելով վերիշխանական մարմին է, հետևաբար քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը Սահմանադրական դատարանին պարզապես արգելված է օրենքով և առհասարակ միջազգային փորձում էլ այն անընդունելի է: Ի վերջո չի կարող լինել որևէ ոտնձգություն դատավորի պաշտոնավարման անընդհատության նկատմամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ Ձեր թվարկածը դրանց մեջ որևէ կերպ չի ընդգրկվում, հետևաբար այն օրինական ճանապարհ երբեք չի կարող լինել: Հենց նման մոտեցումը կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի: Բացի այդ Վենետիկի Հանձնաժողովը ևս այդ հանգամանքը կարևորել է, այդ թվում հենց Հայաստանի Հանրապետության մասով:

Հարց-Իսկ ճնշման տակ հրաժարված դատավորի փոխարեն նոր ընտրված դատավորներն ել ենթադրում եմ չի կարող համարվել լեգիտի՞մ
Պատասխան- Բնականաբար, ոչ օրինական, ոչ սահմանադրական ճանապարհով Սահմանադրական դատարանի դատավորի թափուր հաստիքի առկայությունը, այնուհետև դրա համալրումը չի կարող լինել օրինական: Նման իրավիճակում ենթադրյալ նոր դատավորը ունենալու է և լեգիտիմության և սահմանադրականության խնդիր: Կրկին պետք է արձանագրեմ, նման իրավիճակն է իրենից ենթադրելու սահմանադրական իրական ճգնաժամ: Մեկ իրավագետի կողմից ներկայացված մեկնաբանությունը, որի կապակցությամբ նույնիսկ իրավապաշտպանների համայնքից են քննադատողական կարծիք արդեն հայտնել, մեկնաբանություն որը առհասարակ որևէ քննադատության չի դիմանում, քանի որ աղերս չունի Սահմանադրական իրավունքի կամ սահմանադրականության հետ՝ չի կարող լինել սահմանադրական ճգնաժամի ենթադրյալ հիմք, այլ սահմանադրական ճգնաժամ կառաջանա Ձեր ներկայացրած իրավիճակում:

 

Աղբյուր` panorama.am

դիտվել է 900 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am