Ճապոնիայում ավարտվել է G20-ի գագաթնաժողովը
Ճապոնիայի Օսակա քաղաքում ավարտվել է G20-ի առաջնորդների գագաթնաժողովը՝ հաղորդում է TASS-ը:
«Մենք կարողացանք համաձայնության գալ արդար, ազատ առևտրի խթանման անհրաժեշտության վերաբերյալ», – հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն փակման հայտարարության մեջ:
G20- ի ղեկավարները նաև մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարարության և անվտանգության հարցերի շուրջ: