ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը՝ ԱԺ ճեպազրույցների ժամին խոսելով Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխության ու Ռոբերտ Քոչարյանին երկրորդ անգամ կալանավորելու մասին,հայտարարեց. «Դատական իշխանությունն առանձին իշխանության ճյուղ է, և մեր վերաբերմունքը պետք է լինի համարժեք: Սահմանադրական դատարանի մասով որևէ պաշտոնական հրապարակման ծանոթ չեմ, այն գործընթացները, որ տեղի են ունենում դատական իշխանության ներքո, պետք է տեսնել իրավական հարթությունում: Եվ մենք պետք է իրոք կարողանանք քաղաքական կամք գտնել և նախադրյալ ստեղծենք, որպեսզի բոլոր իշխանության ճյուղերը, մեկը մյուսին փոխզսպելով, իրենց գործունեությունը լիարժեք, տրամաբանված և արդարացի իրականացնեն»:
Հարցին՝ երկրորդ նախագահի շուրջ տեղի ունեցողն իրավակա՞ն, թե՞ քաղաքական դաշտում է, Վ.Էնֆիաջյանն ասաց, որ հարցին արդեն պատասխանել է՝ հարցն իրավական հարթության մեջ է:
«Երբ կստանանք բոլոր գործընթացների ամբողջական պատկերը, իրենց գնահատականները չեն ուշանա:Ամբողջ գործընթացը սկզբից վերջ ամփոփած չունենք: Երբ փաստերն ու վճիռ կինի, մեր մոտեցումները կներկայացնենք: Մեր երկրի համար չափազանց կարևոր դեպքերի հետ կապված՝ պետք է արդարությունը վերականգնվի և բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց նա:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը