«Ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ կապված մեր կողմից ինչ-որ զիջումների հետ, և այդ ճանապարհին իրենց խանգարում է բացառապես ՍԴ-ը»
Ողջ քաղաքական դաշտը պետք է հասկանա, որ մենք կորցնում ենք մեր պետությունը, որ մի խումբ տգետ խուլիգաններ փորձում են գրավել մեր երկրի կարևորագույն պետական ատյաններից մեկը, միգուցե՝ վերջին: Այս մասին հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:
«Սա նախազգուշական միջոցառում էր իշխանությունների համար: Վաղը ժամը 16:00-ին նորից հավաքվելու ենք այստեղ՝ մեր աջակցությունը հայտնելու պետական կառույցներից միակ չօկուպացվածին»,- նշեց նա:
Մալյանը հայտարարեց, որ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է. «Մենք գործունեություն ենք ծավալելու սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ: Այսօրվանից սկսում ենք հանդիպումների շարք բոլոր հայրենասեր քաղաքական ուժերի հետ, բոլոր այն մարդկանց հետո, ովքեր պատրաստ են համախմբվել սահմանադրական կարգի վերականգնման շուրջ՝ թողնելով իրենց ամբիցիաները, որովհետև այս պրոցեսից բոլորս ենք տուժելու, պետությունը կորցնելու ենք բոլորս»:
Այնուհետև «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիրը տեղեկություններ հայտնեց նաև վաշինգտոնյան հանդիպման մասին. «Ես այսօր ստացել եմ տեղեկություն, որ Մամեդյարով և Մնացականյան հանդիպման ընթացքում ձեռք են բերվել արդեն որոշակի պայմանավորվածություններ՝ կապված մեր կողմից ինչ-որ զիջումների հետ, և այդ ճանապարհին իրենց խանգարում է բացառապես Սահմանադրական դատարանը. նրանց համար շատ կարևոր է, որ ՍԴ-ում ունենան ՀՔԾ-ի կամակատարին, ՀՔԾ-ի գրպանային փաստաբանին ….»։