Թբիլիսիում ցույցերի ժամանակ 2 քաղաքացի զրկվել է աչքից. բողոքի ակցիան լուսանկարներով
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ երեկոյան սկսված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ տուժածներից 2-ը զրկվել են աչքից: Ինչպես հաղորդում է վրացական Առաջին ալիքը, այս մասին հայտնել է «Նյու հոսպիտալ» բժշկական կենտրոնի տնօրեն Գիորգի Կորձախիան:
Նրա խոսքով՝ հիվանդանոց տեղափոխված տուժածներից երկուսի աչքը մեծապես վնասված է եղել, բժիշկները ստիպված են եղել հեռացնել դրանք: