Ընտրելու են վարչության նոր կազմ
«Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունն այսօր՝ հունիսի 16-ին, հրավիրել է համագումար՝ վարչության նոր կազմ ընտրելու համար։ Ընտրությունը կատարվելու է վարկանշային թակ քվեարկությամբ, առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։
ՔՊ-ական, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ գրանցվել է 313 պատվիրակ՝ ընդհանուր 449 պատվիրակից, եւ հայտարարեց համագումարի մեկնարկը։