«Պատերազմներն անակնկալ են լինում»․ Արծրուն Հովհաննիսյան
«Պատերազմները երբեմն անակնկալ են լինում, ինչ-որ առումով, և դա կապ չունի՝ որտեղ է արվում։ Բայց կոնկերտ, գոնե առաջիկայում, նման կանխատեսման համար հիմքեր չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Խոսնակը նշեց, որ այդ տեղեկատվությունները, սովորաբար, հիմնված են լինում հակառակորդ պետության վարած քաղաքականության, նրանց տարածած ապատեղեկատվությունների և մանիպուլյացիաների վրա, ինչպես նաև հույս հայտնեց, որ մի օր հայ հասարակությունը կդադարի հավատալ հակառակորդ պետության տարածած ապատեղեկատվություններին։