Լարիսա Մինասյանը ստում է. Սորոսի հիմնադրամը ՀՀ-ում անցումային արդարադատության առաջամարտիկ

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ հանրային լսումներից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողի այն հարցին, թե որքանով է հիմնադրամը ներգրավված անցումային արդարադատության այս պրոցեսում, պատասխանել է. «Այս պրոցեսում հիմնադրամը բացարձակ ներգրավված չէ»։ Այնուհետև հավելել, որ իրենց ներգրավվածությունը հանրային լսումներին մասնակցությունն է։ «Խորհրդարանն այս լսումները կազմակերպել է, մենք այստեղ ներգրավված ենք այնքանով, որքանով արդարադատությունը, իրավունքի գերակայությունը, իրավունքի գերիշխանությունը և արդար դատավարությունը, պատշաճ կառավարումը մեր հռչակած նպատակներն են և այդ նպատակները, որ մենք փորձում ենք իրականացնել և աջակցել Հայաստանում»,- հավելել է Մինասյանը։

Անհրաժեշտ է նշել, որ Լարիսա Մինասյանի պնդումը, որ հիմնադրամը առնչություն չունի անցումային արդարադատության գործընթացի հետ չի համապատասխանում իրականությանը, քանի որ անցումային արդարադատության օրակարգը Հայաստան բերվել է հենց Սորոսի հիմնադրամի կողմից, որը կյանքի կոչելու համար հիմնադրամը ահռելի դրամաշնորհներ է հատկացրել իր կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին ։

Եվ այսպես, դեռևս 2018 թվականի հուլիսի 18-ին Կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) և Բաց հասարակության հիմնադրամների ներկայացուցիչների միջև, որին ներկա է գտնվել նաև Լարիսա Մինասյանը, ինչպես նաև մայիսի 24-ին ՀՀ ԱԺ-ում անցումային արդարադատության թեմայով հիմնական բանախոս Ռուբեն Կարանզան։ Հանդիպման հիմնական օրակարգը եղել է հենց անցումային արդարադատությունը և կոռուպցիայի դեմ պայքարը։


Սորոսի ֆոնդի ֆինանսավորմամբ 2018 թվականի ապրիլից բազմաթիվ սեմինարներ, հանրային քննարկումներ են կազմակերպվել և անցկացվել անցումային արդարադատության թեմայով Հայաստանի տարբեր քաղաքներում ինչպես Սորոսի ֆոնդի հայաստանյան գրասենյակի, այնպես էլ դրանից ֆինանսավորվող այլ կազմակերպությունների կողմից։ Անհրաժեշտ է նշել, որ հանրային քննարկումները կազմակերպվել և անցկացվել են Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, իսկ անցումային արդարադատությանը վերաբերող հրապարակումները ևս հեղինակվել են այս կազմակերպությունների համատեղ ջանքերով։ Օրինակ՝

Դեռևս 2018 թվականի ապրիլի 23-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի «Սովորել ինչպես ապրել և գործել ազատ պայմաններում» հոդվածը հրապարակվել է sivicus.org կայքում, որում նշել է, որ անցումային արդարադատության կոնցեպտը մշակվում է հայաստանյան քաղհասարակության կազմակերպությունների կողմից իշխանություններին ներկայացնելու և կիրառելու համար։
2018 թվականի մայիսի 29-ի «Քաղբանտարկյալները Հայասանում» թեմայով հանրային քննարկում, որի ընթացքում անցումային արդարադատության թեման ներկայացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից,
2018 թվականի հոկտեմբերի 23-ի «Նոր Հայաստան. արդարադատության և արդյունավետ կառավարման բարեփոխումների օրակարգ» թեմայով հանրային քննարկում,
2018 թվականի հոկտեմբերի 31-ին Սորոսի հիմնադրամը 155.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել Transparency International հակակոռուպցիոն կենտրոնին Հայաստանում արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար։


Ամբողջությամբ՝ antifake.am

դիտվել է 367 անգամ
Լրահոս
Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am