Դեպրեսիա` միայն այն մտքից, որ ՍԴ-ն կարող է դեմ գնալ Փաշինյանին

 Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի դատական համակարգում հեղափոխություն սկսելու վերաբերյալ հայտնի ելույթից և դատարանները շրջափակելու ակցիայից հետո, դատավորների շրջանում իրարանցում է սկսվել: Դրա ուղղակի հետևանքներից մեկն էլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականն էր:

Փաշինյանը խոսեց նաև դատավորների «վեթինգի» մասին` շեշտելով, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտությունների ժամանակը: Դրա հիմնական իմաստը հետևյալն է` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Նան նաև հայտարարել էր, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Փաշինյանը նաև պահանջ էր դրել` բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան:

Այս քայլերի իմաստը, ըստ Նիկոլ Փաշինյանի, երկրում անկախ դատական համակարգ ձևավորելն է: Իրավաբանական հանրույթը, սակայն, միանգամից բացասական արձագանքեց այս ազդակներին: Մամուլում նաև հրապարակումներ եղան տարբեր դատավորների նկատմամբ սկսված ճնշումների մասին: Մասնավորապես նման հրապարակային հայտարարություն էր արել դատավոր Ազարյանը, ով Քոչարյանի գործով` հօգուտ նրա դատավճիռ էր կայացրել` սահմանադրական անձեռնմխելիության հոդվածով: Ընդհանրապես, դատական համակարգում կտրուկ մոտեցմամբ առաջնորդվելը հղի է երկիրը դատական կոլապսի առջև կանգնեցնելու վտանգավոր հեռանկարով: Դիցուք, եթե անսալով վարչապետի կոչին, բոլոր 240 դատավորները միաժամանակ հրաժարական տան, ի՞նչ վիճակում կհայտնվի պետությունը: Հետաքրքիր է` Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ճառը գրելիս այս մասին մտածե՞լ է: Հեռացող դատավորների փոխարեն` նոր կադրերի նշանակելը, փողոց կամ շենք ու մուտք փակել չէ, որ հաշված ժամերում հնարավոր լինի իրականացնել: Դատավորի համար մասնագիտական նորմեր և ընթացակարգեր են սահմանված, դատավորները որակավորման հատուկ քննություններ են հանձնում, որպեսզի իրավունք ունենան դատավոր աշխատել: Հայաստանում որակավորման այդ չափանիշների համապատասխանող մասնագետների շատ մեծ բանակ չկա:

Եվ ընդհանրապես, ազատ դատական համակարգի մասին ճառերը արժանահավատ չեն կարող համարավել, այն դեպքում, երբ գործադիր իշխանությունն ակնհայտ ջղաձգումների մեջ է հայտնվում որևէ դատավորի` իշխանության ցանկություններին չհամապատասխանող դատավճռի հրապարակումից հետո: Դա շատ հստակ երևաց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ժամանակ: Քոչարյանի գործը Սահմանադրական դատարանի վարույթ տեղափոխելուց հետո, ՍԴ-ի հանդեպ միանգամից սկսվեցին իշխանության անմիջական ներկայացուցիչների և նրանց հարող հանրային շրջանակների ճնշումները երկրի գլխավոր դատարանի և նրա նախագահի հանդեպ: Միայն այն մտիքց, որ ՍԴ-ն կարող է դեմ գնալ գործադիր իշխանությանը` որոշում կայացնելով հօգուտ Քոչարյանի, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ընկել են դեպրեսիայի մեջ: Հեղափոխական իշխանություններն այս իմաստով բացարձակապես չեն տարբերվում նախկին կոռումպացված իշխանություններից: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր քաղաքական իշխանությունը կարծում է, որ ՍԴ-ն պարտավոր է լեգիտիմացնել իր բոլոր ցանկությունները` համապատասխան որոշումներով: Հետևաբար ի՞նչ տարբերություն սակայն, թե քաղաքական որ թիմի ցանկությունն է կատարում դատարանը և ինչ անկախ դատարանի մասին կարող է խոսք լինել նման պայմաններում:

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 3135 անգամ
Լրահոս
Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am