ՀՀ վարչապետը կաթվածահար է անում ՀՀ իշխանության թևերից մեկը. Դավիթ Շահնազարյանը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին
Դիտել նաև
Օրհասական պահին մեծ ակտիվությունը ցուցաբերում են իսկական հայրենասերները և ծայրահեղ ոչ հայրենասերները. Դավիթ Բաբայան
Ինչ է առաջարկում քաղաքագետը
Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել...
Առանց ադրբեջանական կողմի ներկայացուցչի Դավիթ Բաբայանից հարցազրույց վերցնելու համար Վլադիմիր Սոլովյովը ներողություն է խնդրել Բաքվից
Քաղաքական, պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը քիչ առաջ կոչով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որում ասվում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել կոչով՝ վաղն առավոտը ժամը 08:30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետը կաթվածահար է անում ՀՀ իշխանության թևերից մեկը՝ դատական իշխանությունը: ՀՀ նախագահը հանդիսանում է պետության գլուխը և հետևում է Սահմանադրության պահպանմանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ համարժեք միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար վարչապետի կողմից ծրագրված Հայաստանի հանրապետության սահմանադրական կարգի տապալումը»: