Հայկ Այվազյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել. NEWS.am
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի պաշտոնից վերջերս ազատված Հայկ Այվազյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, ապրիլի 1-ին զբաղեցրած պաշտոնից ազատված Հայկ Այվազյանը նշել որ, որ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ինքն ազատված է աշխատանքից՝ առանց որեւէ պարզաբանման եւ պատճառաբանություն ներկայացնելու: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հայկ Այվազյանի ազատման պատճառը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած հակասությունն է եղել։
Հայկ Այվազյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ իր խախտված իրավունքների վերականգնման համար պայքարելու է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: