Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ սյուրպրիզ ունի. պատմում է Ռոբերտ Քոչարյանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն անդրադարձավ զինված ուժերի օգտագործման օրինականության հիմքերին. «Ամբողջ քրեական գործն իրադարձությունների մասին է, որոնք կայացել են փետրվարի 23-ից մարտի 2-ը, ընտրություներից հետո անմիջապես 21.5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքն ընտրված թեկնածու է, իր իրավունքն է, կարող է հայտարարել, բայց ամսի 20-ին հանրահավաքին արդեն հայտարարվել էր շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին և արդեն ամսի 20-ին հայտարարվեց Տեր-Պետրոսյանի կողմից , որ ինքը սյուրպրիզ ունի, վաղն ինքը հայտարարելու է մի շատ կարևոր բանի մասին: Հաջորդ օրը՝ ամսի 21-ին, ինքը հայատարարեց, որ հանդիպել է փոխնախարարների հետ պաշտպանության, և իրենք հայտարարել են, որ միանում են ժողովրդին: Ժողովուրդ ասելով ի նկատի ուներ հենց իրենց: Ես այն ժամանակ ամեն օր զանգում էի անվտանգության ծառայության պետին, չափազանց մտահոգություն ունեի, որ Երկրապահում շուրջօրյա քննարկումներ են լինում՝ ԵԿՄ-ի միանալու մասին: Ոչ միայն Մանվել Գրիգորյանի, այլ ԵԿՄ-ի՝ որպես միավոր»: