Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը դեռ չի սկսվել.ինչ խնդիրներ կան.video
Այսօր՝ մայիսի 16-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը:
Այս պահի դրությամբ դատական նիստը դեռ չի սկսվել տեխնիկական պատճառներով,նախ փաստաբանները դեռ նիստերի դահլիճում չեն,ուշանում են,և չեն աշխատում միկրոֆոնները,դատարանը փորձում է կարգավորել խնդիրը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մուտքը դահլիճ ուղեկցվեց ներկաների ծափահարություններով:
Հիշեցնենք,որ այսօրվա նիստին կարող են մասնակցել Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Քոչարյանի ազատության համար:
Բացի դրանից, ակնկալվում է, որ այսօր ելույթ կունենա նաև նախագահը: