«Իմ քայլը» հիմնադրամը զինհաշմանդամին օգնելու փոխարեն հորդորել է դիմել Ծառուկյանին. Լուսանկարներ

Սաթենիկ Կարապետյանը, ով վերջերս դիմել էր վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին, բուժման ծախսերը հոգալու համար և մերժվել, ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ գրառում է կատարել և կից հրապարակել լուսանկար, որում «Իմ քայլը» հիմնադրամը մերժել է զինվորական հաշմանդամի բուժման ծախսը։

Ե՛վ, Սաթենիկին, և՛ զինհաշմանդամին հիմնադրամից տվել են միևնույն պատասխանը: Սաթենիկ Կարապետյանն անդրադառնալով խնդրին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդարադատության եմ պահանջում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Օրերս իմ տեղադրած նյութը իմ էջում որտեղ «Իմ քայլը» հիմնադրամը մերժել էր նամակս, որը մեծ իրարանցում առաջացրեց համացանցում, շատ շատերը սկսեցին իմ հասցեին վիրավորական խոսքեր ասել, ես այդ մարդկանց շնորհակալություն եմ հայտնում։ Հիշեք, որ Աստված ամեն ինչ տեսնում է։

Ուզում եմ ձեզ ներկայացնեմ մի զին հաշմանդամի ով նույնպես դիմել է և մերժում ստացել։ Նա ձեր նմաններին համար սահման է պահել, որ այսօր դուք օգնություն խնդրող մարդուն մերժեք, ու մարդկանց մի խումբ կարողանա վիրավորական խոսքեր ասի առանց մտածելու։

Ալեքսանդրը ով զին հաշմանդամ է, ունի շաքարային դիաբետ և նրան անհրաժեշտ է ամեն տարի 1-ից մինչև 3 անգամ հիվանդանոցոմ պառկել և 10 օրվա բուժում ստանալ, որի բուժման գումարը կազմում է 80.000 դրամ։ Բայց ցավոք Ալեքսանդրը այդ գումարը չունի։ Նա նույնպես դիմել է Աննա Հակոբյանին, որպեսզի օգնի իրեն, բայց ստացել է մերժում։

Հիմնադրամը ինչի՞ համար է բացվել, որպիսի օգնություն հատկացնեն հիվանդներին, իսկ ինչո՞ւ են մերժում հիվանդներին:

Եթե իմ դեպքում բուժումը թանկ արժի, այդ դեպքում Ալեքսանդրի՞ն ինչու են մերժում: Չէ՞ որ նա ձեր և ձեր երեխաների համար է ծառայել։ Մի՞թե ապրել ցանկանալը մեղք է:

Կներեք, որ բավարար գումար չունենք բուժման համար»։

Ստորև ներկայացնում ենք Սաթիկ Կարապետյանի և հիմնադրամի ներկայացուցչի նամակագրությունը:

Ավելի ուշ հիմնադրամին իր դիմում-նամակն է հղել նաև զինհաշմանդամ Ալեքսանդր Ջուլհակյանը: Նրան պատսախանել են, որ հիմնադրամը համապատասխան ծրագիր չունի և չի կարող օգնել զինհաշմանդամին: Ավելին, հիմնադրամից հորդորել են Ալեքսանդրին դիմել այլ կազմակերպություններ, այդ թվում՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին:

Ի դեպ, ըստ «Իմ քայլը» հիմնադրամի հրապարակած ցանկի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, «Իմ քայլին» է փոխանցել 12 մլն դրամ. սա՝ ի միջի այլոց...

newspress.am

Нет описания фото.

На данном изображении может находиться: текст

դիտվել է 1347 անգամ
Լրահոս
Հայտարարություն տրիբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում Անդրանիկ Միհրանյանը Սրբազանին և շարժման մյուս անդամներին Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան Կարեն Ջալավյանը` Քյոխը, Հանրապետության հրապարակում է Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը. բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի. Բագրատ Սրբազան Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ․ ինչ պետք է անի ԱԺ ընդդիմությունը հիմա Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան Ամենաշատ դիմորդներ ունի ԵՊՀ-ն, ամենաքիչը՝ ագրարային համալսարանը 2 զոհ,1 վիրավոր․ Սիսիան-Նորավան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «KamAZ»-ը Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու․ Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է․ Գևորգ Գրիգորյան Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ Գասպարյան Մենք հայրենիքի տերն ենք, ունենք պատիվ և հայրենիք. Գառնիկ Դանիելյան Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից․ բժշկական համալսարանի ՈւԽ հիմնադիր անդամ Բաքուն և Անկարան կգա՞ն Նիկոլին օգնության Ալիևը փաստում է՝ առանց Նիկոլի նա ոչինչ չի կարող ստանալ Հայաստանից ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կողմից ատելության խոսք տարածելու կապակցությամբ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մի շարք կառույցների Բերման ենթարկված 10 քաղաքացիներն ազատ են արձակվել «Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազան Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am