Դավիթ Սանասարյանի հանցավոր ինքնավստահությունը

 Պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը որոշել է բաց մենամարտի դուրս գալ ԱԱԾ-ի և ողջ իրավպահ համակարգի դեմ։ Սանասարյանն, ինչպես հայտնի է, այս պահին ունի 

մեղադրյալի կարգավիճակ՝ «հեմոդիալիզի գործով» պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու համար։ Նրա պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ընթանում է նախաքննություն։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը օրերս հայտարարել էր, որ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, առերեսումներով։ Եվ ահա Սանասարյանը հրավիրում է մամուլի ասուլիս և հակադարձում՝ ասելով, որ բացառվում է, որ ինքը տեղյակ լիներ անգամ չնչին կոռուպցիոն քայլերի մասին ու չկանխեր դա՝ իրավապահներին դիմելով ու ծառայողական քննություն նշանակելով։ Նա նորից և նորից պնդել է, որ գործը շինծու է։

Լրագրողների հարցին՝ Սանասարյանն անձամբ խնդիրներ ունի՞ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, Սանասայանը պատասխանել է․ «Նախ, առաջին հերթին, իմ ու պարոն Վանեցյանի հարաբերությունները որևէ ձևով չպետք է կապ ունենան այդ գործի հետ։ Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում, և առհասարակ, ես իրեն էլ կոչ կանեմ՝ այս թեմայով ինքը չխոսի․ սա մեկ։ Երկրորդ՝ մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ, որևէ խնդիր չի եղել, այսքանը։ Բայց, կոչս շատ հստակ է, որ չխառնվեն այն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվել, որովհետև դա հետագայում ազդելու է իրավական գործընթացների վրա»,- հայտարարել է Սանասարյանը։ Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե Վանեցյանը վարչապետ Փաշինյանին տեսանյութ է ներկայացրել, որտեղ երևում է, թե ինչպես են գումար փոխանցում Սանասարյանին, վերջինս հայտարարել է, որ եթե որևէ լրատվամիջոց հրապարկի նման տեսանյութ, ինքը պատրաստ է հենց այդ պահին կտրել իր ձեռքը։
Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը ևս մտահոգիչ է համարել, որ Սանասարյանի գործի հետ կապված՝ ԱԱԾ տնօրենը հրապարակավ ելույթ է ունենում և խոսում նախաքննության՝ հիմնավորված լինելու մասին, այն դեպքում, երբ նախաքննությունը դեռ չի ավարտվել։ Նա նաև կարծիք է հայտնել, թե
այս կերպ ոտնահարվում է անմեղության կանխավարկածը, բացի այդ՝ քրեական դատավարության համաձայն՝ քննիչն անկախ է, ենթարկվում է օրենքին, իսկ այս դեպքում քննիչի հանդեպ ԱԱԾ-ն անուղղակի ճնշում է գործադրում։ Սանասարյանը նաև ասել է, թե ժամանակին իրեն զգուշացրել են, որ ստուգելով հեմոդիալիզի գնման համակարգը՝ մտնում է մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինելու, քանի որ տրորում է նախկին օլիգարխների շահերը: Ստացվում է, որ Սանասարյանը անուղղակիորեն մեղադրում է ԱԱԾ-ին՝ օլիգարխների շահերը սպասարկելու և իրեն հանիրավի մեղադրելու մեջ։

Պետք է նկատել, որ Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ վիճակ է, երբ երկրի ղեկավարի անմիջական ղեկավարության տակ գտնվող երկու կարևորագույն պետական ինստիտուտների առաջին դեմքերը բացահայտ հակամարտում են միմյանց դեմ։ Այս համատեքստում Դավիթ Սանասարյանի ինքնավստահությունը, մասնավորապես մեղադրական տոնայնությունը, թե ինքը կորած մարդ չէ, ու ինքն էլ բազմաթիվ ինֆորմացիաներ է ստանում, երկու բան է նշանակում՝ կա՛մ գործ ունենք ներպետական քաղաքական համակարտության հետ, որի շրջանակում որոշում է կայացվել ժերտվա տալ Դավիթ Սանասարյանին, կա՛մ էլ խոսքը դասական կոռուպցիոն հանցանքի մասին է, որը կարող է դեռևս զարգացում ունենալ ու վտանգավոր ընթացք ստանալ։ Երկու դեպքում էլ տուժողը պետությունն ու իշխանություննն են, որովհետև մեկ տարվա ընթացքում ազնիվ հեղափոխականի վերափոխումը կոռուպցիոներ պաշտոնյայի, ծանր հարված է հեղափոխությանը։ Առաջին դեպքում, եթե խոսքը քաղաքական, ընդհուպ մինչև աշխարհաքաղաքկան ինտրիգի մասին է, միևնույնն է, պարզ է, որ ծուխն առանց կրակի չէր կարող լինել։ Հետևապես, եթե անգամ հավատանք սորոսական թևի այն վարկածին, թե Փաշինյանը որոշել է Կրեմլին հաճոյանալու համար զոհել Դավիթին, ապա կսատացվի, որ ԱԱԾ-ն ուղղակի, նպատակահարմարությունից ելնելով, բացել է Սանասարյանի սև արկղը, բայց դա չի նշանակում, թե Փաշինյանի թիմի մյուս անդամների համար նման արկղեր չկան։
Եթե կողքից հետևելու լինենք կողմերի վարքագծին, ապա Սանասարյանը ակնհայտորեն դուրս է գալիք ինքնատիրապետումից, և ցուցաբերում է ագրեսիվ ինքնապաշտպանություն։ ԱԱԾ-ն, սակայն, շատ ավելի պետականամետ ու լուրջ վարքագիծ է հանդես բերում՝ չտրվելով պատասխանելու, գնահատելու և հակադարձելու գայթակղությանը։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, թերևս ուշացումով, բայց արդեն ժամանակն է, որ նա հասկանա, թե որքան կարևոր է ճիշտ կադրին ճիշտ տեղում նշանակելը։  


Հայկ Դավթյան

 

դիտվել է 5573 անգամ
Լրահոս
Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am