Գոհար Ավետիսյանը Սամվել Ալեքսանյանի եւ նրա կնոջ հետ կերուխումի մեջ է. նկարներ
Հայազգի ռուսաստանաբնակ հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը մի քանի օր է, ինչ Հայաստանում է: Նա երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Գոհարը ինստագրամի իր էջում ակտիվ լուսաբանում է իր քայլերը, նա երկու օր է լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակում Հայաստանի այն վայրերից, որտեղ այցելել է:
Ի դեպ, նրան հայ երկրպագուները բազմաթիվ նվերներ են ուղարկել, ինչին ի պատասխան Գոհարը իր հիացմունքը եւ շնորհակալությունն է հայտնել:
Քիչ առաջ վիզաժիստը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա գտնվում է կերուխումի մեջ ԱԺ նախկին պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի եւ նրա կնոջ հետ: Նշենք նաեւ, որ Գոհար Ավետիսյանին Հայաստանում դիմավորել է հենց Ալեքսանյանի կինը:
Տեսանյութում նա խնդրում է Ալեքսանյաններին ձեռքով ողջունել իր հետեւորդներին, ինչն էլ նրանք անում են:
hraparak.am