17 տարեկանում մահացել է «Ամպամած ատլաս» ֆիլմի դերասանուհին
Բրիտանացի դերասանուհի եւ երգչուհի Մայա-Լեսյա Նեյլորը, որը խաղացել է «Ամպամած ատլաս» ֆիլմում, մահացել է կյանքի 17-րդ տարում: Այդ մասին ապրիլի 18-ին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան՝ վկայակոչելով A&J Management ընկերությունից նրա ներկայացուցիչներին:
Կորպորացիայի տվյալներով՝ Նեյլորը կյանքից հեռացել է դեռ ապրիլի 7-ին: Սակայն, նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն այժմ: Մահվան պատճառները դեռ չեն բացահայտվում, նշում է BBC-ն: