Հանդիպում արձակագիր Գուրգեն Խանջյանի հետ Խնկո Ապոր անվան գրադարանում և գրքերի նվիրաբերություն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի փոքրիկներին գրադարանի կողմից

«Ապրել եմ մի կյանք, որը հետագայում պետք է դառնար ստեղծագործություն» Գուրգեն Խանջյան

Ապրիլի 18-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Գուրգեն Խանջյանի հետ: Միջոցառմանը ներկա գրադարանի երիտասարդ ընթերցողները հնարավորություն ստացան գրողի հետ խոսելու ստեղծագործական կյանք մուտք գործելու նրա որոշման մասին և քննարկելու նրա՝ «Տուր ձեռքդ, պստլո՛» վեպը:

Ընթերցողներից մեկի այն հարցին, թե ինչով է պայմանավորված իր ստեղծագործություններում մարդկային փոխհարաբերությունների նկարագրության պարզությունը, գրողը պատասխանեց՝ անկեղծությամբ և իր ապրած կյանքով:

Գուրգեն Խանջյանը սկսել է ստեղծագործել արդեն հասուն տարիքում՝ 30-ից հետո:

«Մի օր հանկարծ պարզվեց, որ գրելը մոտիկ է ինձ: Դարձա ազատ կամ մի ուրիշ կարգի անազատ: Բայց այդ անազատը ազատության մեջ է: Ես գրում էի գիրք, գիրքը գրում էր ինձ…», - նկատեց նա:

Հարցին, թե արդյո՞ք չի փոշմանում այն կորցրած ժամանակահատվածի համար, որի ընթացքում չի ստեղծագործել. պատասխանեց, թե այդ ժամանակ էլ է ստեղծագործել՝ ապրելով այն կյանքը, որը հետագայում պետք է դառնար ստեղծագործություն:

«Քո ապրած կյանքը ստեղծագործություն է: Ինչ-որ տեղից կա պարտադրանք անելու հենց սա, այլ՝ ոչ ուրիշ բան: Սկզբից խաղի նման էր, հետո՝ լրջացավ», - նշեց Խանջյանը:

Հեքիաթապատում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների համար

Ապրիլի 18-ին մեկ այլ հանդիպում տեղի ունեցավ Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մանկական գրքեր նվիրաբերեց կենտրոնում բուժվող երեխաներին և արյունաբանական բաժանմունքի գրադարանին: Դերասան Ստեփան Շահինյանը մոնոներկայացումներ ցուցադրեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով: Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտական քարտուղար Մադլենա Հովսեփյանն էլ կենտրոնում երեխաների ու նրանց ծնողների հետ զրուցեց գրքերի և ընթերցանության մասին:

 

Լուսանկարները՝ Հռիփսիմե Լալայանի

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am