Սիլվա Համբարձումյանը Քոչարյանի մասին արտահայտությունները պետք է հերքի.փաստաբան
Գործարար Սիլվա Համբարձումյանը, եթե դատարանում հրապարակայնորեն հերքի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին արված զրպարտչական բնույթի տեղեկությունները, հայցվոր կողմը հնարավոր է հրաժարվի դրամական փոխհատուցման պահանջից, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների նստավայրում հայտարարեց Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
Վերջինս այսօր դատարան էր բերել հերքման տեքստը, որը հօգուտ Քոչարյանի վճռի դեպքում պետք է հրապարակվի հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում։ Նշենք, որ երկրորդ նախագահի ներկայացուցիչները դիմել են դատարանին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: