Շուկա,թե սրճարան,որն է ավելի շահավետ
Փաստը գրում է.«Դեռևս նախորդ իշխանությունների օրոք Նոյեմբերյանում սկսվել են շուկայի կառուցման աշխատանքները, ինչի սուր անհրաժեշտությունը քաղաքում մշտապես զգացվել է: Արդեն իսկ մեծ աշխատանքներ են կատարվել, հերթը հասել է բյուջեից հերթական ֆինանսավորմանը: Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, Նոյեմբերյան է այցելել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և զարմացել, թե ինչու են քաղաքի կենտրոնում շուկա կառուցում, իրականում այդ տարածքը շատ հարմար կլիներ սրճարանի կամ ժամանցի այլ վայրի համար:
Տեղացիները պնդում են, որ իրականում շուկայի համար քաղաքում ավելի հարմար տարածք պարզապես չկա: Մեր աղբյուրների պնդմամբ՝ հիմա Նոյեմբերյանում անորոշ ու սպասողական վիճակ է. զգալի ծախս ու աշխատանք է արված, և այս դեպքում ինչքանով է խելամիտ արդեն գրեթե պատրաստ շուկան քանդել ու տեղափոխել քաղաքի ծայրամաս՝ դրա փոխարեն որևէ սրճարան կառուցելու նպատակով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: