Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով և կեղծիքով. Նարեկ Սամսոնյան (video)
Այսօր՝ ապրիլի 15-ին, ՍուտՆիկոլ նախաձեռնության ղեկավարներ Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը համատեղ ասուլիս ունեցան՝ իրենց բերման ենթարկվելու հետ կապված:
«Ինչո՞ւ սուտ Նիկոլ, որովհետև Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով և կեղծիքով: Իր ասած քաղաքական հայտարարությունների 90 տոկոսն ինքը հերթով սկսել է հերքել, մերժել, սկսել է անել հակառակն իր իշխանության հենց առաջին ամիսներին: Հանրության լայն շրջանակների համար արդեն իսկ տեսանելի են բոլոր այն ստերը, որոնք ասվել են գործող իշխանության կողմից: Մեր այն սիմվոլիկ ակցիան, որ սկսեցինք ապրիլի 1-ից, նպատակը հենց այն էր, որ բացահայտենք այդ ստի և կեղծիքի մթնոլորտը»:
Սամսոնյանը նաև նշեց, որ չնայած Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր ստի և կեղծիքի մեջ, բայց իր իշխանությունն այսօր հիմնված է ամբողջությամբ ստի և կեղծիքի վրա: