Աղբային մղձավանջը Երևանում շարունակվում է. քաղաքապետարանը սպառնում է, Sanitek-ը` անտեսում. armeniasputnik.am

«Սանիթեք» ընկերությունը անտեսում է երևանցիների բողոքներն ու լրագրողների ահազանգերը, իսկ Երևանի քաղաքապետարանը ոչ մի կերպ չի կարողանում աղբահանության խնդրի արդյունավետ լուծում գտնել։

Երևանը կրկին թաղված է աղբի մեջ, իսկ տաք եղանակը միայն նպաստում է չհավաքված աղբից բխող գարշահոտի տարածմանը։ Սոցցանցերի օգտատերերը շարունակում են ֆլեշմոբը` տեղադրելով լցված աղբամանների լուսանկարները և իրենց գրառումներում նշելով քաղաքապետարանին և «Սանիթեք» ընկերությանը, սակայն ամեն ինչ ապարդյուն է։

Ընկերությունը, որի պարտականությունն է Երևանում աղբահանություն իրականացնելը, համառորեն անտեսում է բոլոր նկատողությունները` հայտարարություններ տարածելով այն մասին, որ քաղաքում ավելի քան 200 նոր աղբաման է տեղադրված։ «Սանիթեքի» հետ կապ հաստատելը գրեթե անհնար է. դա չեն կարողանում անել ոչ միայն քաղաքի բնակիչները, այլև Sputnik Արմենիայի թղթակիցը, թեև արդեն ավելի քան 10 օր է՝ փորձում դա անել։

Ինչպես պարզվեց, քաղաքապետարանի ներկայացուցիչներին հաջողվում է կապ հաստատել ընկերության կառավարիչների հետ, սակայն դրանից աղբահանության ծառայության որակը չի բարելավվում, և քաղաքային իշխանությունները ստիպված կտրուկ քայլերի են պատրաստվում։

Ավելի վաղ քաղաքապետ Հայկ Մարությանը ընկերությանը վերջնագիր էր ներկայացրել. կամ օպերատորը հարկ եղած ձևով կկատարի իր պարտականությունները, կամ նրան ստիպված կլինեն հրաժեշտ տալ։ Ընկերությունը դեռ լռում է, իսկ քաղաքապետարանը կրկին հայտարարությամբ է հանդես եկել։

Քաղաքային իշխանությունները չեն հերքում այն փաստը, որ աղբահանության հետ կապված իրավիճակը վատթարացել է, և միակ օպերատորի աշխատանքը որևէ քննադատության չի դիմանում։

Միևնույն ժամանակ, քաղաքապետարանը խոստովանել է, որ ընկերությունը աղբահավաք տեխնիկայի բավարար քանակ չունի, մեքենաները մշտապես շարքից դուրս են գալիս, աղբամանները չեն թարմացվում, իսկ եղածները չեն լվացվում, ինչի պատճառով էլ քաղաքում կեղտ ու գարշահոտ է տարածվում։ Քաղաքապետարանում չթաքցրեցին նաև այն հանգամանքը, որ նրանք անդադար լցված աղբամանների լուսանկարներ են ստանում։

Երևանի վարչական շրջանների աշխատողները փորձում են լուծել խնդիրը, սակայն հասարակական տարածքներում սանիտարահիգիենիկ վիճակն ահավոր է։

Քաղաքապետարանը նաև հայտարարել է, որ փորձում է արագացնել խնդրի լուծումը, ամեն օր աշխատելով խնդրի վրա։

Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե արդյո՞ք «հարցի լուծման իրավական ընթացակարգը ժամանակ է պահանջում» ձևակերպումը նշանակում է, որ քաղաքապետարանը կխզի պայմանագիրը ընկերության հետ, քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, «խոսքը նորմալ աղբահանություն իրականացնելու մասին է»։


«Սանիթեքի» հետ պայմանագիրը մնում է ուժի մեջ», – ավելացրեց նա։

Կարապետյանը նշեց, որ ընկերությունը մի շարք պատճառներ է բերում քաղաքում ոչ պատշաճ աղբահանություն իրականացնելու համար։ Քաղաքապետարանն իր հերթին բազմիցս հայտարարել է ընկերությանն ընդառաջ գնալու մասին, սակայն այս իրավիճակը չի կարող հավերժ տևել։

Նշենք, Երևանում աղբահանության խնդիրը սրվեց անցած տարվա ամռանը։ Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն իր պարտավորությունները պատշաճ չէր կատարում` բացատրելով դա անսարք տեխնիկայով ու այլ գործոններով։

Ընկերությանը երկու անգամ տուգանել են ընդհանուր առմամբ 50 հազար դոլարի չափով։ Դրանից հետո Հայաստան նոր տեխնիկա են բերել։

Ավելի ուշ Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր երկրորդ օպերատոր ներգրավվել, սակայն աղբահանության հետ կապված խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել։

armeniasputnik.am

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am