Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարե պարսպին ու դարպասին

Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 FN 697 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մերձավան գյուղի գլխավոր ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակելի տան շինության պատին և դարպասին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ շինության պատն ու դարպասը փլուզվել են։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել դին և տեղափոխել օպերատիվորեն ժամանած Էջմիածնի հիվանդանոցի դի տեղափոխող ավտոմեքենա։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Էջմիածնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոմյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մհերյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասւմ էին, որ մահացածը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 22-ամյա Հրաչյա Մխիթարյանն էր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ամբողջական տվյալները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 368 անգամ
Լրահոս
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է Մակրոնի և Սի Ծինփինի ընթրիքի ճաշացանկից հեռացվել է «ռուսական տորթը». Le Figaro Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Բագրատ Սրբազանը գնահատանքի խոսք հղեց Սփյուռքին ու հորդորեց միասնական լինել Ինչու՞ Նիկոլի իրավապահները չեն ձերբակալում 12 հազար վագներականներին, ՌԴ դրոշով շրջող մեքենաներին և հարյուրավոր հանցավոր տարրերին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին Շարժամանն է միացել նաև Էջմիածին դաշինքը ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Մայր Աթոռը Փաշինյանի՝ եկեղեցու մասին ելույթը համարել է անպարկեշտ դատողություն Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը Ժողովրդի ոգևորությունն ու հավատը մեծ է․ շարժումն արդյունք կտա․ զոհված հերոսի հայր Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում․ միջադեպ պարեկների հետ շարժման ժամանակ (video) Սա հայապահպանության պայքար է․ ես հավատում եմ այս շարժմանը․ Գոհար Մելոյան (video) Այդ տհաճ երիտասարդի դեմ Միկա Բադալյանը որևէ հանցանք չի գործել․ Կարապետ Մինասյան (video) Արցախցիներին սպառնում են չմասնակցել Սրբազանի երթին՝ զգուշացնելով, որ կզրկեն օգնություններից․ արցախցի (video) Տարոն Չախոյա՛ն, բերդում փտելու ես․ Արա Վարդանյան (video) Փաշինյանն սկսել է ինքն իրեն խաբել․ Բագրատ Սրբազան (video) Ուզում են խփել համաժողովրդական շարժմանը. կիրանցեցի (video) «Գյումրու պարեկային անսամբլը միգալկեքով․․․» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am