Գիտեք ՝ով է տարածել ղարաբաղյան կլան արտահայտությունը,ես գիտեմ.Վահրամ Սահակյան

Հարցազրույց գրող,թատերագիր Վահրամ Սահակյանի հետ:/Մաս 1-ին/

-Լույս է տեսել ձեր նոր գիրքը՝Ատյան ողբերգության,ո՞ւմ էր պետք այն և ինչո՞ւ:

-Ինձ է պետք,ժամանակակից գիրք է ,կոնկրետ 2019 թվականի իրադարձությունների մասին է,թեև կա նաև պատմական ակնարկ: Գրված է երկխոսությունների ձվով ,այն պետք է դառնա ներկայացում:

-Երկու կարևոր բան եք ասում,ես շարունակում եմ կասկածել,կասկածից է ծնվում և ներշնչվել եմ դժգոհողներով:

-Ներշնչանքը այն է,որ ժամանակի ընթացքում տարբեր երևույթներ եմ տեսնում, հիմնականում բացասական,այնպիսի երևույթներ ,որ նորմալ մարդիկ ,անգամ իմ ընկերները անցնում,չեն նկատում,ես ճնշվում եմ,նեղվում:Ներշնչանքը դա է:Ես 1-2 տարի է տարբեր թեմաներից նյարդայնանում եմ,այս գիրքը գրել եմ 1,5 ամսում,օգտվել եմ պատմական գրականությունից,ուրիշ ոչ մի տեղից :Չեմ կարող ասել,թե դա ժամանակի պահանջ էր,թե ոչ,բայց ինձ մոտ առաջացավ գիրք գրելու պահանջը:

-«Մեր շինարար ժողովուրդը» ասել գիտեն, բայց միայն քանդել գիտեն ,ասված է գրքում, անցյալում էլ էր այդպես,հիմա էլ,ապագայում էլ:

-Ես չեմ ասում նրա համար,որ բարկացած եմ,այլ ասում եմ,որ օգուտ տա իմ ասածը,գործ անեն, երեխաների մեջ չարմատավորվի ,որ մենք շինարար ենք ,սարքել ենք,դրանք դատարկություններ են,հիմարություն:Տարածված խոսքեր,կարծարատիպեր թեկուզ լավ իմաստով չի կարելի ասել:Օրինակ ,մեր քաղաքը պետք է մաքուր պահենք,կանաչապատենք,արա մեր քաղաքը արոտավայր չի ,որ կանաչապետեք,հո չեք արածելու:Ես շատ եմ մտահոգվում,քաղաքապետին ու թաղապետին եմ դիմում, տղերք ջան,երբ դուք անցնում եք,չեք տեսնում,որ սեփական տների դիմաց ժանգ է կանգնած,բոլոր էլեկտրասյուները ժանգոտ են: 40 տարի այդ հիմարությունները ասվում են՝ծխախոտը նետել չի կարելի,կանաչապատել է պետք,դրա փոխարեն փող դուրս գրեն և բռնի կերպով ներկեն այդ սյուները,տանտերը դա չի անի,պետությունը պետք է անի:Ամենուր աղբ ,բայց այդ իրենց ասած ծխախոտը չէ,իրենք քանդում ու քանդում են,իրենք քանդրար են,իրենց մեջ այդ էությունը կա, ստեղծելու փոխարեն քանդում են,ես քանդողներին չեմ սիրում:Եթե քաղաքում մի բան սարքվել է 20-30 տարվա ընթացքում,այն գյուղական տներն էին,որ գարշահոտ,աղբահոտ էր գալիս,դրանք կառուցվեցին,բայց մեր հին շենքերը մնում ու մնում են:Այն մարդը ,ով ասում է՝իզուր այդ Հյուսիսային պողոտան սարքեցին ,պետք է մնային մեր հին խոտերը ,կանաչը,այդ մարդիկ ապրում են հենց Հյուսիսային պողոտայի մոդեռն տներում:Կեղծավորի կերպարը ես չեմ ընդունում:Այն ,որ պայքարում են Օպերայի տարածքի ,ղեկավարության համար,իրականում սուտ է ,կեղծավորություն,հիմա ես իրավունք ունեմ ասելու,որ սուտ են ասում,իրավունք ունեմ ասելու,որ դու եթե Օպերայի տնօրենի համար պայքարում ես ,դու Օպերա վերջին անգամ երբ ես գնացել,Վագներն ով ա,Մոցարտն ով ա,այ անգրագետ,եթե դու Օպերայով չես հետաքրքրվում ,ինչ ես աղմուկ բարձրացրել:

-Զգում եք,թե ինչ մոդայիկ է դարձել,որ երիտասարդները,պատանիները պայքարում են իրենց իրավունքների համար:

-Սա նրանից է,որ իրենք հավատում են հիմարներին, ես վերջերս տեսա ,որ ինչ որ մեկը գրել էր,որ երեխային պետք է մանուկ հասակից պայքարի սովորեցնել,այսինքն՝երեխան թողնի ուսում ,գիտություն,արվեստ,ընկնի փողոցները ,որ մի հատ էլ իր գլխին տան ու սատկացնե՞ն:Այդ մարդը,որ նման բաներ է գրում,վատ խոսք չեմ ուզում ասել,վատ խոսքի էլ արժանի չէ այդ ապիկար և անագորույն անձնավորությունը,հո ինքը չի հնարե՞լ, ինչ-որ տեղից սնվո՞ւմ է չէ: Ես ասել եմ ,այդ դրամաշնորհները ,որ ստանում եք լավ եք անում,երբ մարդը դրամաշնորհը ստանում է արվեստի,գիտության բնագավառում գործունեություն ծավալելու համար,դա լավ է,բայց եթե դու ստանում ես պայքարի համար,դու վերածվում ես պոռնիկի,ինչու ,որովհետ պայքարը ազնիվ բան է,համարձակություն է ,վտանգ է,պայքարի մեջ բոլոր տեսակի դրական բաները կան,իսկ դու դրա համար փող ես վերցնում:Թույլ տուր ասել,որ դու վաղը մյուս օրն էլ մի այլ ուժի կողմից փող կստանաս,ասում եմ՝ինչու եք հավատում դրանց,ծնվել եք,դարձել եք 18 տարեկան,ձեր ծնողներին հավատալն էլ վերջացավ, դուք պետք է հավատաք ինքներդ ձեզ, ինչպես Թումանյանն է ասել՝ուրիշների պես մի ապրեք,ձեր պես ապրեք: Ամեն մի ապիկար անձնավորություն կարող է ձեզ մի բան ասել,ամեն մեկը կարող է ձեզ դրդել, ձեզ կարող են խաբել,որ դուք եք ճնշել,կամ ձեզ են ճնշել,կարող են ասել,որ մեր Արցախի ժողովրդի դեմ պայքարեք,լսել եմ նման բաներ,մարդիկ էլ հավատում են:Մարդիկ էլ հավատում են,ասում են՝եթե ասել են արցախյան կլան,ուրեմն արցախյան կլանի դեմ է պետք պայքարել,բայց նույն ժողովուրդն ենք:

-Այն ժամանակ ,երբ որևէ կառույց էր քանդվում,կամ կանաչ տարածներն էին վերցնում,խմբեր կային,որոնք կանգնում և պայքարում էին,վերջերս մի պատմական կառույց քանդեցին,բայց ոչ մի արձագանք:Ստացվում է,որ սորոսյան ֆինանսավորմամբ ուժերն էին այդ պայքարողները,որոնք հիմա արդեն չկան:

-Գոնե ձևավականորեն պետք էր ցույց տալ,եթե գումարը չկա ,ես չեմ պայքարի,նման մարդը ,կուզի վիրավորիվի,կուզի ոչ,պոռնիկից չի տարբերվում: Այստեղից վերցրեց սա կանի,այնտեղից նա,ինչ տարբերություն նրա համար: Ինքը արդեն կորցրած երևույթ,եթե պայքարի համար գումար է վերցրել,վատ այն է,որ կողքից կան մարդիկ,երիտասարադներ,որոնք հավատում են այդ հիմարներին:

-Դուք հավատո՞ւմ եք,որ կա դեմոկրատիա,խոսքի ազատություն,չկրթված հասարակությունում դա նորմա՞լ բան է:

-Դա չաշխատող բան է,իրենց գումարի համար արվող բան :Իրենք երբեք էլ չեն մտածում հետևանքների մասին,փողը վերցրել են,պետք է մի բան անեն:

-Շատ հետաքրքիր գրառում էիք արել, որ հիմա ժամանակ առ ժամանակ հայաստանցի-արցախցի հակադրությունը սրվում է,ձեր դիտարկմամբ դա հատկապես սրվեց 2007 թվականից,իսկապես չկա՞ր նման բան մինչ այդ:

-Ինչ –որ մեկը դա ասել է,այդ բաժանումը հենց այնպես չմտավ ,ես գիտեմ՝ ով է ասել:2007 թվականի սկզբերին միտինգի տեղից ասվեց,արվեցին արտահայտություններ,որոնք մինչև այժմ դրոշմված են՝ղարաբաղյան կլան,Ղարաբաղից եկան այսպես արեցին, եկան թալանեցի,լափեցին:Ես չեմ ասել են՝նրանք ճիշտ են ասել,դուք սխալ, հավատացել եք,լավ եք արել, դուք չեք կարող չհավատալ,միշտ մի բանի պետք հավատաք, բայց որ մինչև այժմ դա շարունակվում է,ու դուք բողոքում եք,ինչու չեք ուզում հանել այդ հիվանդությունը որտեղից եկեվ,որ մյուս անգամ որևէ մեկը ձեզ վրա չներազդի:Մինչև այդ չեմ նկատել արտահայտություն,որ մեզ տարանջատեր՝Արցախ-Հայաստան, կարող էր մինչ այդ կատակ լիներ և անցնել,իսկ դրանից հետո սա շարունակվում է:Ես սծալ եմ անու՞մ ,որ այդ ժամանակ եղավ,ո՞ւմ եմ վիրավորում:Մի հավատացեք,ինչ կասեն,դա ձեզ համար լավ չի,ես չեմ հավատում,ինձ պետք չէ:Եթե դուք հիմա ծանր եք տանում,որես ասում եմ,դա ձե խնդիրն է՝մի հատ ծանր տարեք,մի հատ էլ ծանր տարեք, մի քիչ ավելի ծանր տարեք, հետո կթեթևանքն:Եթե չիմանք,թե որտեղից սկսվեց,ոնց կլինի:Ես ասում եմ այն ,ինչ տեսել եմ,կլան բառը օգտագործվել է այդ ժամանակ,և մինչև հիմա օգտագործվում է:

-Դու ասել եք նաև՝եթե դուք հիմա 2008 –ն եք բացել,գնացեք նաև 1996 թիվ:Իսկապես կարծո՞ւմ եք,որ պետք է անդրադառնալ 1995-96 թվականներին:

-Ոչ մի տեղ էլ գնալ պետք է չի,եթե դուք ինչ-որ մեղավորներ եք փնտրում,Վազգեն Մանուկյանն էլ ասաց՝ ես չեմ ուզում ,որ 1996 թվի գործը քննվի,դուրս կգա դա իմ եսասիրությունից է, այսինքն՝ես այն ժամանակ,որ չտնրվեցի,դրա համար եմ ասում:Տեսեք ,թե ինչքան կիրթ մարդ է ինքը:Ես ասում եմ,որ իմ աչքի առաջ տանկերը բերեցին քաղաք,եթե դուք հիմա ինչ-որ բան եք քանդում,սկսեք այնտեղից,որ մարդիկ հասկական,թե ոնց սկսվեց,ոնց սկսվեց խաբեությունը :Անկախություն էինք ձեռք բերել,պատերազմ,սով,մութ,ցուրտ ,այդ ամենը հաղթահարելով ապրում էինք, ինչո՞ւ այդպես արեցիք,որ մինչև հիմա դա շարունակվի:Եթե ես սխալ եմ,թող ասեն:

-Ասացիք,որ Վազգեն Մանուկյանը կիրթ մարդ էր,ես էլ ասեմ,որ նաև համեստ,դա նշանակում է,որ եթե 2008-ին անդրառառնում են,այնտեղ եսակենտրոն ինչ-որ բան կա:

-Եթե անդրադառնում են,թող նրան էլ անդրադառնան,ոչ միայն իմ ,այլ շատերի համար պարադոքսալ է ,ինչո՞ւ :Այն ժամանակ էլ զորք է հանվել ժողովրդի դեմ ,ինչո՞ւ չեք խոսում: Որևէ մեկը թող կանգնի ասի՝չէ,զորք չի հանվել,դու սխալ ես ասում:Կարող է մեկը ասի՝դու մի խոսի դրա մասին,եթե խոսում ես վատ ես ասում,եթե ասի,ուրմեն ինքը հանցագործության տարր է, կարող եմ դատի տալ,որովհետև ինքը պատմության դեմ է գնում:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 6702 անգամ
Լրահոս
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am