Արտակարգ պատահար. Վթարվել է «Արզնի 2-Երեւան» ջրատարը

Այսօր, առավոտյան ժամը 7.30-8.00-ին Վեոլիա Ջրի Կենտրոնական կարգավարական ծառայությունում գրանցվել է ճնշման կտրուկ անկում «Արզնի 2 - Երեւան» 800 մմ տրամագծով մայրուղային ջրատարի վրա: Մայրաքաղաքի մուտքին տեղադրված էլեկտրոնային հոսքաչափը ցույց է տվել վայրկյանում շուրջ 130 լիտր ջրի կորուստ:

Պարզ է դարձել, որ վթար է տեղի ունեցել, այն էլ խոշոր: Տագնապով ոտքի հանված 2 վթարային բրիգադ մեկնել է դեպքի հնարավոր վայր ու հայտնաբերել վթարը Գետամեջ գյուղին հարակից այսպես կոչված գազի պահեստարանների շրջանում: Ջուրը հզոր ցայտով դուրս էր հորդում ինչ-ինչ պատճառներով խողովակի բացված կարից: Գործին ձեռնամուխ են լինում անմիջապես:

Ինչպես աշխատանքների վայրից տեղեկացրեց «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Արաբկիր» տեղամասի պետ Դավիթ Սահակյանը, անհրաժեշտ նախապատրաստությունից հետո, եռակցողներն արդեն ձեռնամուխ են եղել վթարի վերացմանը: Աշխատանքներում ներգրավված են բավարար քանակությամբ եւ մասնագետներ, եւ տեխնիկա, եւ ծախսանյութեր: Գործն առաջ է գնում անխափան:

Նշված խողովակաշարից սնվող տարածքների մեծ մասի ջրամատակարարումը ներկայումս իրականացվում է համաձայն գրաֆիկի՝ ջրամբարներում կուտակված ջրի շնորհիվ: Այնուամենայնիվ, Արաբկիրի որոշ վայրերում ժամը 13:30-24:00 դադարեցվում է ջրամատակարարումը:

Դրանք են Ղափանցյան, Գրիբոյեդով, Արծրունի, Արղության, Ռիգա, Փափազյան, Ա.Խաչատրյան, Կոմիտաս, Վաղարշյան, Սունդուկյան, Ադոնց, Վրացական, Հ.Քոչար, Զարյան, Արաբկիրի 17-27 փողոցները, ինչպես նաեւ Գետամեջ գյուղը:

Ըստ Դավիթ Սահակյանի, եթե չլինեն անկանխատեսելի խոչնդոտներ, ապա «Արզնի 2 - Երեւան» ջրատարի շահագործումը կվերսկսվի նշված ժամկետին: Ցավոք, դրանից հետո եւս որոշ ժամանակ կպահանջվի այդ խոշոր ջրատարը, ինչպես նաեւ ներքաղաքային բաշխիչ ցանցը մի քանի տասնյակ հազար խորանարդ մետր ջրով լցնելու ու այնտեղ բավարար ճնշում ապահովելու համար՝ սպառողների լիարժեք ջրամատակարարումը վերականգնելու նպատակով:

Տարվող աշխատանքների մասին՝ նաեւ լուսանկարներով, որոնք հենց նոր ստացվեցին վթարի վայրից:

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են Ընդամենը 2 րոպե տևեց. խփելով, քարշ տալով, բերման ենթարկեցին․ բերման ենթարկվածներ (video) Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին (video) Ժողովրդիս ծեծել, ջարդել եք, ո՞նց չեք թողնում գնամ գյուղ․ Բագրատ Սրբազանը` ոստիկանին (video) Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները Հայեր ջան․ չմտածե՛ք՝ հաղթելու ենք, սրանց վերջը գալու է․ Արշակ Զաքարյանին տանում են ոստիկանական բաժին (video) «Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկական եկեղեցիներ» ՇՏԱՊ․ հենց հիմա ոստիկանները ծեծուջարդով թուրքին ճանապարհ են տալիս․ Նաիրա Զոհրաբյան (video) Հենց Նիկոլը կիրանցիներին ասաց՝ «սիրելի», հասկացա՝ ջարդ է անելու․ Գեղամ Նազարյան (video) Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում Ասացին` ճանապարհը բացեք, հրաժարվեցինք, ու անմիջապես գործողությունը սկսվեց. բերման ենթարկված (video) Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Ֆիքսե՛ք սրանց սաղի դեմքերը․ դուք լավ էլ գիտեք՝ ես ով եմ․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում «Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Ռեխներդ բացած ծիծաղում եք, թաղեմ ձեր մոր տղուն. կիրանցեցին՝ ոստիկաններին (video) Ախր մենք ինչ անենք․ստացվում ա՝ մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում (video) Հասե՛ք,․ մենք ենք մեզ միայն փորձում պաշտպանել․ կիրանցում իրավիճակը լարված է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am