«Ցայնոտի մեջ է.Եթե ֆերարիով չենք հասնելու ,դու հանգիստ քո գործն արա».Հովհաննես Սահակյան

Հարցազրույց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր,ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանի հետ

-Բայց այնպես չի,որ անձի պաշտամունք ձեզ մոտ էլ չկա,հիշում եք նկարը բոլորը ցույց էին տալիս և ասում՝նա ինչ կասի,առաջին դեմքի մասին էր խոսքը,ինչպես կասի,այնպես էլ կլնի:Դա այս ժողովուրդը տեսել և հասկացել է:

-Հիմա ժողովուրդն էլ եթե տեղյակ չեն,օրվա իշխանություններն էլ մորուքն են ցույց տալիս,ասում՝ոնց կասի:

-Այսինքն բան չի փոխվել: Անդրադառնանք այն հայտարարությանը ,որն արվեց ասուլիսի ժամանակ,այն է՝ հաշվեհարդարի լուրերի մասին , կարծում եմ անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որը դարձել է սիրո, համերաշխության հեղափոխության միջոցով: Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, դրա և հնարավորությունը կար, և ժամանակը, և համատեքստը կարող էր լինել:Այսինքն ուզում է ասել,որ ես այդ հնարավորությունը ունեի,բայց դա չեմ արել:Դուք համաձա՞յն եք դրա հետ,եթե հետևենք դատական գործընթացներին:

-Տպավորություն է ,որ ամբողջ մի ժողովրդի ստվար զանգվածը,որը հասկանում է՝ ինչ է կատարվում և ամեն խոսքի տակ ինչ կա,փորձում է ամեն գնով ապացուցել ,որ այսինչ բանը,որ իշխանությունը,իշխանության կրողը ,վարչապետը ասացին,հայտարարեցին,խոստացան և չիրականացրեցին,ու ամենատարբեր,ամենակնառու փաստերը բերելով փորձում են ասել՝այ տեսք ասել է և չի արել:Ու անընդհատ մի պրոցեսի մեջ են մտել և որը շատ վատ է տեղ է տանում,որովհետև հերթական հիաթափությունը վստահ եմ,որ ոչ միայն լավ տեղ չի տանելու,այլ ավերելու է ամեն ինչ:Հաշվեհարդարի հետ կապված,ես ընդամենը ոչ վաղ անցյալոից՝ ԱԺ-ի ընտրություններից, մեջբերում անեմ,երբ որ Սպիտակ քաղաքում հանդիպում էր և ճանապարհին կանգնել էին և առանց տեղեկատվությունը ճշտելու,որ գյուղապետն է,ինչն է ,հիշում եք,Սպիտակում այն հայտարարությունը,որ ունեցավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՝մենք տեսանք,որ ասաց,որ վզներիցդ կբռնեմ և կաբինետներից դուրս կգցեմ:Այսինք համայնքային իշխանությունը,ով ընտրվել է համայնքի բնակիչների կողմից,առանց վաարնելու նման հայտարարություն արժանացավ,հաշվեհարդար է,թե ոչ,վախեցնել է,թե ոչ:Այնքան ակնհայտ է այս ամբողջը,որ չի կարելի հիմա ցանկացած նախադասության սկզբում նշել,որ ես հստակ ուզում եմ արձանագրել ու միտքը ասել ու դա դառնում է ճշմարտություն:Չի կարելի նման ձևով փորձել նաև մանիպուլացնել և կարծում եմ ես լրիվ անկեղծ եմ ուզում ասել,որ այս տեմպով շարունակելը,օրվա իշխանության և կառավարության կողմից,մեր երկիրը ,մեր պետությունը,մեր ժողովրդին լավ տեղ չի տանելու:

-Դրա պատասխանն էլ տվեց, որ նախկինները գոնե դրա մասին չպետք է խոսեն,եթե անգամ փորձեն ֆերարիով հասնել,դա նրանց չի հաջողվի:Այսինք ով՝ ով,առաջին հերթին երբ ասումէ հանգիստ նստեք տեղներդ,պարզ է դառնում,որ նկատի ունի Հանրապետական կուսակցությանը և իրենց աջակիցներին:

-Դա ցայնտոտի մեջ ընկած իշխանավորի հայտարարություն էր:Եթե ֆերարիով չենք հասնելու ,դու հանգիստ քո գործն արա:Հենց իշխանությունը իսկապես զգում է,որ երերում է արդեն,մազի վրա է կախված ժողովրդական լեզվով ասած,դուրս ենք գալիս, լայվեր ենք անում,ծաղիկ ենք բաժանում,ժողովրդին ենք տեսնւմ և այլն:Հենց մի փոքր հանդարտվում է ,այլ խնդիրներ չկան,բնականոն իր ռեժիմով է առաջ գնում,փորձում են ինչ-որ պրոցեսներ տանել:Հիշում եմ,երբ նոր իշխանության էին եկել,աշխատասենյակից մինչև կառավարական տուն և ինքնաթիռ,փորձում էին ամբողջը լայվերի միջոցով նկարել և ցույց տալ,բայց կարևոր հանդիպումները,կարևոր թռիչքները,մեկնումները,կարծես թե լայվեր չեն անում:Կառավարության,բացի ուժային կառույցներից,որոնց ես չեմ ուզում անդրադառնալ,որովհետև նրանց գործը մի փոքր այլ է,և գործառույթն էլ է այլ,նրանք պետք է նաև պետության անվտանգությունը ապահովեն,դրա համար մի կողմ եմ թողնում,այն քաղաքական մարմինները և ղակավարներն ,ովքեր զբաղեցնում են ,յուրաքանչյուրը իր մեջ տեսնում է այսպես ասած մի փոքր Նիկոլի կերպար:Այսինքն՝եթե հեծանիվ է քշում,հեծանիվ են քշում,լայվ էր անում,ցույց էր տալիս աշխատասենյակը,լայվ էին անում,սառնարանից բռնած մինչև չգիտեմ…

-Բա իրենց առաջնորդն է …

-Հա հասկացանք,առաջնորդը կուռք և պաշտամունք,հիմա կասեք ձեր ժամանակ էլ էր այդպես…

-Լենինն էլ էր առաջնորդ ,նրա նման էին անում,Ստալինն էլ էր առաջնորդ…

-Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին բոլորը փորձում էին նմանվել :Մենք տեսնում ենք,որ իսկապես ունենք բավականին լուրջ խնդիրներ,հասկանում եք, երբ զգում են,որ հողը ոտքի տակ երերում է,սկսում են հիշել հանրապետականներին,իշխանավորներին և ասում են ֆերարիով էլ չեն կարող հասնել:

-Ձեր ասելով դեռ վախենալո՞ւ է հանրապետականը:

-Հանրապետականը երբեք վախենալու չի եղել,հանրապետականներին բոբո և վախեցնող սարքել են հենց նույն քարոզչամեքենաներն ու քարոզողները,տարբեր ֆոնդերի և փողերի միջոցով,մեր մեղավորությունը,սխալը եղել է այն,որ դրան տեղում չենք արձագանքել,այն ժամանակ դատական գործել չենք փորձել,ճշմարտությունը և արդարությունը բերել:

-Ամենադեմակրոտական երկրներից մեկում՝Ավստրիայում,որոշեցին Սորոսի հիմնադրամների դեմ պայքարել,փակեցին,ինչն էր ձեզ խանագարում:

-Մենք անտեսում էինք,ասում էինք՝դե լավ ոչինչ,հիմա դրսի փող է ,թող գա:

-Շատ հանգիստ էիք,այ հանգստության հետևանքը սա էր:
-Իշխանությունը նաև խնդիրն ունի և օրվա իշխանությունն էլ կարծես դրանից զերծ չի,ես դրա համար նշեցի,այն մարդիկ,ովքեր ստվերել են Հանրապետականին,նախ դա էլ է մի մեծ խնդիր,մենք պետք է մի հատ Հանրապետական կոչվածի շրջանակը ճշտենք,թե ում մասին է խոսքը և փորձենք գնալ առաջ:

-Դե մի մասը՝ձեր գործարարները, իր կողքին են:

-Այն մարդիկ,ովքեր մեզ միշտ մատնանշում են մենաշնորհների,օլիգարխների,մնացած տերերն են և խնդիրներ ստեղծողները Հանրապետական են ,այսօրվա օլիգարխներն ու մենաշնորհների տերերը կարծես թե իշխանության հետ շատ լավ աշխատում են:Խնդիրը ժողովրդին խաբել և գալ իշխանության և որևէ բան չփոխե՞լն է,ժողովուրդը շատ արագ կհասկանա:

-Մի տարբերություն կա,որ ինքը այդ նույն գործարարներին ,օլիգարխներին տարել է իր կողքը,ասում է՝հանգիստ նստեք ձեր տեղը, այսպես կասեմ,այսպես կլինի,այնպես կասեմ,այնպես կլինի:Տարբերությունը այն է նաև,որ ինքն այսօր հայտարարում է,որ օլիգարխներ չկան,ու չկան, ես այսօր հայտարարում եմ,որ այս չկա և չկան,բայց դրան հակառակ մենք բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով փորձել ենք աստիճանաբար,առանց ցնցումների բերել և կարգավորել:

-Բանանի գինը դուք չէիք իջեցնում,բայց երկու ամիս իջեցրեցին բանանի գինը:

-Չգիտեմ ինչ միջոցներով ,զանգես ասես իջեցրեք,կամ տարբեր մեթոդներով,եթե կա մրցակցություն և իրական մրցակացային գինը ցանկացած ապրանքի ,բանանի վրա չֆիքսվենք,իջնում է , մրցակցություն չկա, կմնա այդպես:

-Ուզում եք ասել,որ չկա՞ հիմա այդ մրցակցությունը,հիմա որ դուք ուզենք ինչ-որ բան ներկրել,ինչ-որ մեկը ձեզ կսպատռնա՞:

-Չեմ ուզում այդ դաշտ մտնել…

-Եթե ասում է մենաշնորհ չկա,ով ինչ ուզում է ներկրում է,պետք է դա մնագմից ազդի՞ չէ գների վրա:

-Այն ժամանակ էլ մենաշնորհ չի եղել,ով ինչ ուզել,ներկրել է, ուղղակի եղել են մարդիկ,ովքեր ունեցել են հսկայական միջոցներ և կարողացել են շուկա մտնող նոր կազմակերպություններին դուրս մղել:

-Օրենքներն էլ հենց նրա համար էին,որ պետք է կարգավորվեր և զսեր ,ոև կամ դանդաղում էիք,կամ հանգիստ նստել էիք:

-Հիմա ինչ են անում:

-Հիմա ձեզ ասում են հանգիստ նստեք ձեր տեղը,ֆերարիով էլ չեք կարող հասնել: Երեք սանյակների մասին խոսեց,ասաց,որ գիտի այդ սենյակներում ինչ է կատարվում,մենք ազգովի փորձում ենք հասկանալ, այդ երեք սենյակները ում նկատի ուներ:Արդյո՞ք այդ սենյակներից մեկը ձերն էր:

-Չեմ կարծում որևէ մեկը կարող է ասել,որ սենյակներից մեկը,եթե կան այդպիսիք,ինքը ավելի լավ գիտի, ՀՀԿ-ն է,որովհետև ՀՀԿ-ն քաղաքական ուժ է և իր խնդիրը,այն էլ ընդդիմադիր,արտախորհրդրանական,իր խնդիրը կամ գործառույթը նրանում է,որ իր տեսակտները ներկայացնի:Այսօր կան սոցիալական ցանցեր ,տարբեր միջոցներ և բոլոր զինանոցով օգտվելով ներկայացնում է հակառակ տեսակետը,այսինքն ՝իշխանությանը ներկայացնում է այն ամենը ինչը ինքնը գտնում է ոչ ճիշտ :Եթե կան այլ երեք սենյակներ,որոնք իրենք գիտեն և փոձում,թող փնտրեն,բայց սրա հետ կապված մի անկեղծ դիտարկում ունեմ անելու,ես լսում էի Ադեկվատների Արթուր Դանիելյանին,կապված այս երեք սենյակների հետ,ինչ-որ հարցազրույց էր,մի շատ ծանր մեղադրանք հնչեցրեց,ասաց՝դուք չգիտեք,որ ինքը ժամանակին փողով հոդվածներ է գրել,նշելով ,որ ինքը սուտասան է,և այլն:Սրան որևէ անդրադարձ չկա:Մարդը լրատվամիջոցներով,ոչ թաքում,խոսում է առաջին դեմքի մասին և տարբեր մեղադրանքներ ներկայացնում՝սկսած սուտասան է:

-Այն ժամանակ Սերժ Սարգսյանի հասցեին ինչ ասես ասում էին,այնպես չէր ,որ գործեր էիք հարուցում:Հիմա էլ իշխանություն է,ասում է ՝ասում են,թող ասեն:Գուցե մեկ շաբաթից մեղադրանք լինի,գործ հարուցեն:

-Երբ ես փորձեցի հետաքրքրվել,թե ինչ է կատարվում,ասացին,որ Ադեկվատները տևական ժամանակ է այս գիծն են առաջ տանում, առաջին անգամը չէ:Մենք ունենք այսպիսի խնդիր.ում մտքով ինչ անցնի ,խոսում է:

-Ճանապարհները փակելով գալ իշխանության,դա նորմալ եք գնահատո՞ւմ,թե ոչ,դատապարտում եք,թե ոչ:

-Հեղափոխության օրերին ես հրապարակային հարց եմ հնչեցրել,արդյո՞ք սա ճիշտ է ,երբ հեղափոխական Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ի պատգամավոր ,փակում է ճանապարհները:

-Կամ գալիս շրւափակում են ԱԺ-ն և պարտադրում են ընտրություններ:

-Ես պատասխանը չեմ ստացել;Մարդը ունի խնդիր գյուղում և այդ խնդիրները մշտապես եղել են,ճանապարհ են փակում,կա ավանդույթ:Սրանց որևէ ձև կանխել,այլևս անհնար է:

-Դատապարտելի է,այո՞:Հայաստանում պարզ դառնում « բարի ,լավ » ավանդույթ ,ով կազմակերպում է ընտրություն,նա էլ հաղթում է:ՀՀՇ- ն կկազմակերպի,ինքը կհաղթի ,Սերժ Սարգսյանը,թե Նիկոլ Փաշինյանը նույնն է:Վերջին ընտրություների հետ կապված,ինձ խոստացել են տվյալներ և ես կհրապարակեմ.Արարատի մարզի համայնքներից մեկում ընտրողների թիվը եղել է 800 հոգի,բայց հետո պարզվել է Իմ քայլի օգտին քվերակել 1200-ից ավել մարդ,սա նշանակում է խախտոմ:ՀՀԿ-ի գրասենյակից զանգել են պարոն Մուկուչյանին,որ այնտեղի թիվն ու ներկայացրած թիվը չի համապատասխանում,իրենք իրենց մոտ ուղղել են: Այդպես եղել է մեկ ուրիշ գյուղում,համայքնապետերից մեկը իր թեկնածությունը դրել է, հավաքել է 75 ձայն,բայց ԿԸՀ-ն ներկայացրել է 0 ձայն,զանգահարել է ,ուղղել են:Ստացվում է ,որ խախտումներ եղել են:Եթե մեր երկրում դրված են այնպիսի ավանդույկթներ,որ անհնար է ընտրություններով իշխանություն փոխվել, մյուս կողմից մենք ասում ենք,որ դատապարտելի է այն ճանապարհը,որով ընտրվեց Նիկոլ Փաշինյանը ,իշխանություն փոխել:Ի՞նչ ենք առաջարկում,որ եկավ իշխանության,10 տարի պետք է մնա՞:

-Սխալ էր մինչև ապրիլի 23-ը,դրանից հետո ցանկացած խնդիր բարձրաձայնելու համար,ի դեմ Նիկոլ Փաշինյանի,նոր ավանդույթ մտցրեցին,որ կարող են ճանապարհ փակել,պարալիզացնել ամբողջ գյողապետարանի աշխատանքը:

-Պատկերացնում եք պետության համար ինչ է դա,պետությունը անընդհատ կանգնի դրա առջև:

-Ես շատ լավ հասկանում եմ, երբ գնում են ընտրված համայնքի ղեկավարին ստիպում են,որ հրաժարական տա,հին գյուղապետը դնում է թեկնածությունը ,նորից հաղթում է,նորից փակում են ճանապարհը…

-Դա նշանակում է պետության հիմքերը խարխլել,մյուս կողմից էլ մոռացեք,որ ընտրություններով դուք կամ մյուսը կարող եք իշխանություն վերցնել:

-Դա նշանակում է ,որ բավականին երկար քաղաքական ճանապարհ,ունենք բավականին համբերություն,բավականին ծանր և վատ ժամանակներ ենք ապրել՝Սովետական միության դեմ են պայքարել մեր կուսակցության հիմադիրները՝ Աշոտ Նավասարդյանը,Անդրանիկ Մարգարյանը,Վազգեն Սարգսյանը և մենք ունենք նաև փորձառություն,որ սպասենք,որ ժողովուրդը այս էյֆորիայից դուրս գա,չորն ու թացը այլևս չխառնվի,ավելի հեշտ կլինի:Փաստեր կան,երբ գրեթե 100 տոկոսանոց ճշմարտությունը ասում էինք,կա խնդիր ,որ չի ընկալվում:

-Ընկալվում է ,բայց ասում են,թող դա Հանրապետականը չասի:

-Եթե 6-7 ամիս առաջ 90 տոկոսը դա չէր ընկալում, արդեն հարաբերակցությունը ՝60-70 տոկոսն են փորձում չընկալել,չհասկանալ:Մինչև տարվա վերջ ,երբ բյուջե կամփոփվի, կտեսնենք,որ ոչ մի աշխատավարձ,կենսաթոշակ չի բարձրանում, կտեսենք,որ գործազրկոթյունը ահռելի տեմպերով աճում է,կրճատումները պետական մարմինների,և տնտեսությունն էլ այն աշխուժությունը չի զգում ,ինչ ներկայցնում էին ,այն ժամանակ 60-70 դուրս կգա և խոսք կասի:

-Բոլորս սպասողական ենք,վերջապես Սերժ Սարգսյանը կասի ,թե ինչ էր նշանակում Նիկոլը ճիշտ էր,ես ՝սխալ:Դուք հարցրե՞լ եք,ինչ էր դա նշանակում:

-Այդ հարցի պատասխանը կարող է տալ բացառապես Սերժ սարգսյանը:Ես չեմ ուզենա դրա հետ կապված խոսել:Կան ենթադրություններ կամ ինչ-որ պատկերացում:Երբ նախագահ Սարգսյանը հընթացս նաև երկու խոսքով ասաց ,երբ ժամանակը գա ինքը անպայման դրա մասին կխոսի:

Առաջին մասն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1020 անգամ
Լրահոս
Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am