«Լռեցնելու միջոց է, որ այլեւս որեւէ մեկը չհամարձակվի քննադատել». Կոտայքի մարզպետը դատի է տվել նախկին մարզպետի օգնականին. news.am

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատի է տվել նախկին մարզպետի՝ Կարապետ Գուլոյանի օգնական Հերմինե Ադամյանին՝ իր ֆեյսբուքյան էջում Կոտայքի նոր մարզպետի գործունեությանը պարբերաբար անդրադառնալու համար։ NEWS.am-ի հետ զրույցում Հերմինե Ադամյանը չհերքեց, որ իր ֆեյսբուքյան էջի միջոցով անդրադարձել է մարզպետին, ասաց, որ դա չի կրել անձնական բնույթ, եղել է զուտ աշխատանքային անդրադարձ. «Ըստ իրեն՝ պատահական տեսել է եւ 6-7 ամսվա վաղեմություն ունեցող հրապարակումները ամբողջացրել 68 դրվագով, դիմել դատարան: Թե որքանով են իմ գրառումներն իրեն վիրավորել, ես չեմ պատկերացնում: Ասենք, եթե ես իմ էջում գրում եմ, որ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցները, ընդ որում պաշտոնական կայքէջից վերցնում եմ կարգադրությունները, հղումը տալիս եմ, պարգեւավճար են ստացել՝ աշխատելով մեկուկես ամիս, ինքը դա վիրավորանք է ընդունել»,- ասաց նա: Ադամյանը նշեց, որ իրեն դատարանից ուղարկել են 37 թերթից բաղկացած ծանուցում: Ինչ վերաբերում է իր ապագա քայլերին, Հերմինե Ադամյանն ասաց, որ դրանք կորոշեն փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո. «Կարծում եմ՝ հակընդդեմ հայցով կդիմենք դատարան: Նա հիմք է ընդունել իմ ֆեյսբուքյան գրառումները՝ չլինելով իմ ֆեյսբուքյան ընկերը: Իմ ֆեյսբուքյան ընկերների թիվը 600-ը չի անցնում: Անգամ իմ ժպիտով դրած հումորը իրենք վերագրել են վիրավորանք»,-պարզաբանեց Գուլոյանի նախկին օգնականը: Նրա կարծիքով՝ այս կերպ փորձում են նախադեպ ստեղծել, որպեսզի մարդիկ քննադատութունների չենթարկեն մարզպետի եւ մարզպետարանի աշխատակիցների աշխատանքը. «Այն կարծիքին եմ, որ նախադեպ են փորձում ստեղծել, որովհետեւ այն դժգոհությունը, որ կա Կոտայքի մարզում ու այդ մասին հաճախակի գրվեց, Չարենցավանի դեպքը, Նոր Գեղիի դեպքը, լռեցնելու միջոց է, որ այլեւս որեւէ մեկը չհամարձակվի քննադատել, հակառակ դեպքում իմաստը չեմ տեսնում դատարան դիմելու»,- նշեց նա: news.am

 

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Քաղաքացիների մեծ մասը լիովին դրական են համարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Սրբազանի հետ ողջագուրվելու համար․ Թամամյան ՀՀ-ում զանգվածային ձերբակալությունների ֆոնին քար լռություն է, իսկ Վրաստանի դեպքում ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա՝ ցուցարարների պատճառով. Զախարովա «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Փաշինյանին էս անգամ բունկերն էլ չի փրկելու․ Հովհաննես Շահինյան (video) Բագրատ Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ. ոստիկանական մեծ ուժեր են բերվել Փաշինյանի այցի համար Օպերայի շենքի հարակից սրճարաններին արգելվել է աշխատել Նիկոլի «շուն ու շանգյալ», դուք Նիկոլի ձեռքով եք գնալու․ Տաթև Արցախ (video) «Նիկոլը Գեբելսի փայլուն աշակերտն է»․ Երվանդ Բոզոյան (video) Բանակի վախճանը․ փաստեր՝ ինչպես սրանք «կերան ու կազմալուծեցին մեր բանակը»․ Էդգար Ղազարյան (video) Թող դագաղի մեջ պառկած ոչ մի կիրանցեցու անունից ելույթներ չունենան. կիրանցեցիները՝ ՔՊ պատգամավորներին (video) Մարիա Զախարովան Հայաստանում «նիկոլածին ոստիկանների» վայրագությունների մասին (video) Հայաստանը Նիկոլի շնորհիվ «ուտելիքի տեսքով» հայտնվել է սեղանին․ Երվանդ Բոզոյան (video) Աննան իր չորս «ճտերի» հետ բնակվելու է Կիրանցում․ Արմինե Ադիբեկյան (video) «Աննայի ու Նիկոլի հովանավորչությա՞մբ է Մհեր Տերտերյանը զենքի գումարները թալանել» (video) Հետապնդումները սկսվեցին․ Հովհաննես Շահինյանը հրավիրվել է Քննչական կոմիտե (video) Նիկո՛լ, Պետրոսն էլ քեզ ուրացավ․ Արամ Սարգսյան (video) Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Երիտասարդները չելենջ են սկսել` մեկ խաչմերուկ, մեկ երգ խորագրով (video) Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սամվել Դանիելյանը Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am