Ախալքալաքիում կրքերը չեն հանդարտվում․ Rustavi 2-ը խոսում է ևս մեկ հարձակման մասին

Վրացական Rustavi 2 հեռուստաընկերության փոխանցմամբ, նոյեմբերի 7-ին Ախալքալաքիում կրկին միջադեպ է տեղի ունեցել: Այս անգամ դաժան ծեծի է ենթարկվել ընդդիմության ներկայացուցիչ Ռեմիկ Պողոսյանը, որը նոյեմբերի 4-ին Rustavi 2 հեռուստաընկերության P.S. հաղորդման եթերում խոսել է Ախալքալաքիից և Նինոծմինդայից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանի կոռուպցիոն գործարքների մասին: Պողոսյանը Ախալքալաքիի դեպքերի մասին հատուկ հաղորդման ժամանակ նշել է, որ իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորը ղեկավարում է շրջանի ողջ բիզնեսը, արհեստականորեն կարգավորում է կարտոֆիլի գները, ինչի հետևանքով հազարավոր քաղաքացիներ առանց եկամտի են մնում: «Ողջ քաղաքը գիտի, որ բոլոր բենզալցակայաններն այս մարդու ընտանիքին են պատկանում: Այս մարդը խոստացել էր՝ այնպես է անելու, որ Թուրքիայի հետ սահմանը փակվի, ինչից հետո տեղական կարտոֆիլի գինը կբարձրանա և կվաճառվի: Բայց հետո հակառակը տեղի ունեցավ: Այնպես եղավ, որ կարտոֆիլի գինը նվազեց, հասավ մինչև 10 թեթրիի, մեծ մասն էլ փչացավ»,- ասել էր Պողոսյանը P.S-ի եթերում: Այս հարցազրույցից երկու օր անց մահակներով հարձակվել են Ռեմիկ Պողոսյանի վրա և նրան դաժան ծեծի ենթարկել: Փոխանցում է Rustavi 2-ը։ Միավորված ընդդիմության նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար Գիորգի Վաշաձեի խոսքերով, իշխանությունը ցանկանում է վախեցնել բնակչությանը, սակայն նա վստահ է, որ Ախալքալաքիում և Նինոծմինդայում հենց այս քայլերի հետևանքով երկրորդ փուլում իշխանությունը կպարտվի: Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնության անդամ Հենզել Մկոյանին, ում ընդդիմությունը մեղադրում է ինչպես առաջին հարձակման, այնպես էլ այս դեպքը կազմակերպելու մեջ, տեղի ունեցածի հետ իր կապը կտրականապես հերքել է: «Առավոտյան ժամը 10:30-ից ես գտնվում եմ շտաբում, ամեն 30 րոպեն մեկ տարբեր համայնքներից մարդկանց էի ընդունում։ Բոլորն էլ կարող են հաստատել, որ ես եղել եմ շտաբում: 15 րոպե եմ բացակայել, գնացել եմ շրջանային ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլին: Դրանից կես ժամ անց ես լսեցի, որ Rustavi 2-ը տեղեկություն է տարածել, որ կրկին միջադեպ է տեղի ունեցել, և կրկին մեղավոր ես եմ: Սա հերթական զրպարտությունն է: Իմ դեմ կազմակերպված աշխատանք է տարվում, նրանք խաղում են իմ հեղինակության հետ: Մարդիկ շատ բան կարող են ասել, ես ում կարող եմ լռեցնել: Ինչպես ես կարող եմ որևէ մեկի վրա ճնշում գործադրել, ինչպես կարող եմ, ես միաժամանակ լսել այդքան շատ մարդկանց, պատասխանել բոլորի հարցերին և ճնշում գործադրել որևէ մեկի վրա: Ես հավատում եմ մեր իրավապահ մարմիններին, որ նրանք ամեն ինչ կբացահայտեն։ Պարզ կդառնա, որ դա զրպարտություն է», – հայտարարել է Հենզել Մկոյանը: Նոյեմբերի 7-ին ուշ երեկոյան ավարտվել է Ռեմիկ Պողոսյանի հարցաքննությունը, որից հետո Rustavi 2 -ի «Կուրիերի» (լրատվական հաղորդում) հետ զրույցում տուժողը ոչ հերքել է, ոչ էլ ընդունել իր վրա հարձակման փաստը: «Գիտակցությունս կորցրած էի, չեմ հիշում»,- հայտնել է Պողոսյանը: Տուժածի ընտանիքի անդամները, սակայն հաստատել են, որ Պողոսյանի վրա հարձակվել են դիմակներով տղամարդիկ և դաժան ծեծի ենթարկել: «Իմ որդու վրա հարձակվողների թվում էր պատգամավորը, նրա եղբայրն ու եղբորորդին: Այդ մարդիկ այստեղ եկան երկու մեքենայով: Իսկ բաժնում իմ որդուն հարցաքննել է 10 ոստիկան: Կարծում եմ՝ նորմալ չէ, երբ մի տուժածի հարցաքննությունն իրականացնում է այսքան թվով իրավապահ: Բոլորը ազատ են, ում ուզեն նրան էլ կընտրեն: Ժողովուրդը ուզում է, որ Հենզել Մկոյանը և նրա բանդան Ախալքալաքիից հեռանա»,- հայտնել է տուժածի հայրը՝ Ռոբերտ Պողոսյանը: Աղբյուրը՝ Aliq.ge

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ... ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան Խոշոր վթար. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am