Կարծես Հայաստանի քաղաքական դաշտն ամայացել է, ամլացել, դարձել շիլաշփոթ կամ դարձել ավելի ճիշտ խորհրդային տարիների նման: Մի մասը շոկի մեջ է, մի մասը քծնում է, մի մասը սպասողական իրավիճակում, մի մասը վախեցած, մի մասը հուսահատված, մի մասն էլ չկողմնորոշված ու փնտրտուքի մեջ:
Հանդուրժողականությունն էլ դարձել է ակտիվ անհանդուրժողականություն, իսկ սիրո փոխարեն մաղձ ու ատելություն նրանց հանդեպ, ովքեր իրենց նման չեն մտածում կամ Նիկոլին չեն աստվածացնում ու պաշտում:
Փորձեք քննադատել ելքական «ստաժիրովկա» անցնող իշխանավորներին, ապա մի մեծ խումբ կհարձակվի և բոլոր հնարավոր մեթոդներով՝ վիրավորանքով, հայհոյանքով, անեծքով կսկսի համոզել, որ դու դու չես, որ դու մոլորյալ ես, սերժական, հհկական, նախկինների կամակատար ու մնացուկ: Փորձի՛ր քննադատել Նիկոլին կամ այլ ղեկավարի՝ կդառնաս Հայրենիքի դավաճան, թուրք, հակահեղափոխական և մի խոսքով «враг народа и вождя»…
Այս տարօրինակ և անհասկանալի շիլաշփոթից դուրս գալու համար նոր քաղաքական ընդդիմադիր ուժեր, խելացի, ակտիվ քաղաքական գործիչներ, նոր քաղաքական մոտեցումներ են պետք…Ապագայի ուժեր են պետք էյֆորիայից ու հեղափոխականությունից զերծ…Անամբոխահաճո, իրական, օբյեկտիվ, ազնիվ, ժողովրդական, պրագմատիկ, հասուն, խոհեմ և հավասարակշռված…
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը