«Ի՞նչն է կաշկանդում Շիրակի մարզի դատախազին». Գագիկ Համբարյան

Օրեր առաջ Շիրակի մարզի դատախազությունը ամփոփել է 2018 թ-ի առաջին հինգ ամիսներին կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները և բարձրաձայնել, որ կոռուպցիայի փաստերով քրեական գործերի թիվը այս տարի շուրջ մեկուկես անգամ ավելացել է... Շատ ուրախ կլինեի այս տեղեկատվությունն ընթերցելիս, եթե չլիներ մի բայց: Թվարկված փաստերի մեջ չկա Շիրակի պետհամալսարանին վերաբերող որևէ դրվագ: Բացատրությունն էլ կա. կհայտարարեն, որ «ուսումնասիրությունը շարունակվում է, բազմաթիվ հարցումներ ենք կատարել պատկան մարմիններին, որոշ պատասխաններ ստացել ենք, մի մասինը` ոչ»: Այո՛, չզարմանաք...արդեն 9 ամիս է պարոն Գաբրիելյանը ուսումնասիրություններ է անում... Այս պրիմիտիվ «շաբլոնային» պատասխանն արդեն զզվելի է լսել... Միայն իշխանափոխությունից հետո` 2018 թ-ի մայիսի սկզբին, Շիրակի մարզի դատախազը հրահանգել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնին մեր ելույթների և հրապարակումների հիման վրա հետաքննություն սկսել և բացատրություններ վերցնել... Մինչ իշխանափոխությունը Կարեն Գաբրիելյանն ավելի կարևոր գործերով էր զբաղված. Շիրակի պետհամալսարանում միլիոնավոր դրամների փոշիացման, աննկարագրելի թանկարժեք շինարարությունների, գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացման և այլ անօրինականությունների ու կամայականությունների մասին բարձրաձայնած փաստերը թողած, որոնց մասին հարյուրավոր գրառումներ եմ արել և հարցազրույցներ տվել ԶԼՄ-ներին, Շիրակի մարզի դատախազը շատ անհանգստացած էր 2017 թ-ի դեկտեմբերի սկզբին Գյումրու Վարդանանց հրապարակի «ձյունածածկ» վիճակով և գյումրեցի լրագրողներից մեկի հրապարակման հիման վրա մի մեծ աղմուկ բարձրացրեց և հրահանգեց Գյումրու քաղաքապետին անհապաղ մաքրել հրապարակը և պատժել մեղավորներին... Այսինքն` ՇՊՀ-ին միլիոնավոր դրամների վնաս տալու վերաբերյալ հրապարակումները պատճառ չհանդիսացան, որ Կարեն Գաբրիելյանը հանդես գար հայտարարությամբ, բայց մի «անմեղ» գրառում դարձավ սկանդալի պատճառ... Դա Սերժ Սարգսյանի Հայաստանն էր, որտեղ ՀՀԿ-ի բեսպրեդելշչիկները ամեն ինչ կարող էին անել և անպատիժ մնալ... Սակայն, որքան հասկանում եմ, նույն բեսպրեդելությունը և անպատժելիությունը հիմա փորձում են կիրառել նաև «Նոր Հայաստանում» Սերժ Սարգսյանից ժառանգաբար Նիկոլ Փաշինյանին անցած իրավապահները... Մեր բացատրությունները տալուց հետո, պարզվում է Կարեն Գաբրիելյանին և ոստիկանության Մուշի բաժնին անհրաժեշտ են դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ... Հետաքրքիր է, գրադարանի գրքային ֆոնդի ոչնչացման, ԿԳ նախարարության և բուհի նախկին ռեկտորի հաշվետվության նույն «փաստին» վերաբերող միլիոնավոր դրամների տարբերության համար կամ միլիոնավոր դրամների դուրս գրման և դրանց ապացուցային բազայի բացակայության (հաշիվ-ապրանքագրեր, ՀԴՄ կտրոններ) համար, ինչ փորձաքննություններ են պետք... Ի՞նչ փորձաքննություն են անցկացնում իրավապահները,եթե պարոն Մինասյանը բացահայտ կեղծիքների միջոցով փորձում է գրադարանի ոչնչացման մեջ մեղադրել նախկին ռեկտորին և այլն... Ենթադրում եմ, որ ամեն ինչ արվում է քրգործեր չբացելու և ամեն ինչ կոծկելու համար... Հ.Գ.Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի գործունեությունը միշտ էլ ինձ մոտ հավատ չի ներշնչել, որի վերաբերյալ ես բացահայտ արտահայտվել եմ... Արտահայտվել եմ, քանի որ նույն ինքը Սահակ Մինասյանը, մի անգամ ինձ ասաց. «Ես դատախազության հետ պրոբլեմ չունեմ...» Զարմանալի է,ո ՞վ է նրան երաշխավորել, որ նա խնդիրներ չի ունենալու դատախազության հետ... Հավաստիացնում եմ մեր իրավապահներին, որ գնալու ենք մինչև վերջ և խորհուրդ եմ տալիս վերջ տալ «չնկատելու» և միտումնավոր ամեն ինչ ձգձգելու քաղաքականությանը... Ի՞նչն է կաշկանդում Շիրակի մարզի դատախազին, որ ՇՊՀ-ում տեղի ունեցած և ունեցող իրադարձություններին ադեկվատ արձագանք տա... Աղբյուրը` Գագիկ Համբարյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am