«Նա չէր հավատում իր աչքերին, որ Հայաստանի վարչապետը այն քաղբանտարկյալն է, ում համար ինքը ծաղիկներ էր տարել բանտ». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս հոդվածը գրել եմ, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր էի 2010 թվականի ապրիլին։ Այսօր անսպասելի հանդիպում ունեցա Շիրին Էբադիի հետ և նա չէր հավատում իր աչքերին, որ Հայաստանի վարչապետը այն քաղբանտարկյալն է, ում համար ինքը ծաղիկներ էր տարել բանտ»: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցի հեռուստացույցը վերջին օրերին լրջագույն մրցակից է ձեռք բերել: Օրվա ընթացքում մենք ավելի շատ նրան ենք նայում, քան հեռուստացույցի էկրանին: Կարմրադեղին վարդակակաչների փունջն է դա, որ անհավանական երանգ է տվել բանտային մեր խցին: Երբ այդ ծաղկեփունջը հայտնվեց խցում, խցակիցներով սկսեցինք քննարկել, թե վերջին անգամ երբ ենք կենդանի ծաղիկ տեսել. պարզվեց բավական վաղուց, պարզվեց նաեւ, որ հենց այդ ծաղիկներն էին մեր խցին պակասում` «կատարյալ երջանկության համար»: Ու հիմա ջանում ենք հնարավորինս երկարացնել այդ երջանկությունը. շաքարավազը չենք խնայում, ու առավոտյան սուրճից առաջ նախ նրանց ենք հյուրասիրում: Այդ ծաղկեփունջը նախօրեին Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան, Իրանի քաղաքացի Շիրին Էբադիից եմ ստացել` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների սենյակում: Իրավապաշտպանը ծաղիկներ էր տարել բոլոր այն քաղբանտարկյալներին, ում այցելել էր այդ օրը: Եւ պետք էր տեսնել այդ տեսարանը. կալանավորը (տվյալ դեպքում ես) վարդակակաչի փունջը ձեռքին վերակացուի ուղեկցությամբ քայլում է քրեակատարողական հիմնարկի միջանցքներով` բազմաթիվ այլ կալանավորների մտահոգված հայացքների ներքո: Նրանց հայացքներից ակնհայտ էր դառնում, որ առաջին անգամ են նման պատկերի ականատես լինում: Նույնիսկ երբ ճանաչում էին ինձ, տարակուսանքը նրանց հայացքում չէր վերանում, չնայած` հասկանում էին, որ, ուրեմն, ինչ-որ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել: Իսկ իրադարձությունը իսկապես կարեւոր էր. պատմության մեջ առաջին անգամ Նոբելյան մրցանակի դափնեկիր էր այցելել քրեակատարողական հիմնարկ: Սկզբում, երբ միջանցքում-հեռվից Շիրին Էբադիի ձեռքին ծաղիկներ տեսա` մեջս հպարտություն խաղաց երկրիս, հայրենիքիս համար: Ինձ թվաց, թե քրեակատարողական հիմնարկը ծաղիկներով է դիմավորել Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ իրավապաշտպան Շիրին Էբադիին: Բայց ինձ հիասթափություն էր սպասում. Մայրության եւ գեղեցկության օրը կին իրավապաշտպանը ինքն էր ծաղիկներ բերել մի կալանավորի համար, որին քաղբանտարկյալ ու համախոհ է համարում: Մեր հանդիպման սկզբում Շիրին Էբադին ասաց, թե ցավում է, որ ինձ հետ բանտում է հանդիպում: Ես էլ ասացի, որ հանուն նման ծաղկեփունջ ստանալու արժեր բանտում հայտնվել: Չեմ կարող կանխատեսել, թե կարմրադեղին վարդակակաչները որքան կդիմանան բանտային ռեժիմին: Բայց ուզում եմ հավատալ, որ սա Նոբելյան մրցանակի դափնեկրի վերջին այցն է հայաստանյան բանտեր: Հավատում եմ, որ Հայաստան անունը դառնալու է Ազատության, Մարդու իրավունքների պաշտպանվածության, Օրինականության, Ժողովրդավարության հոմանիշ: Հավատում եմ, որ իմ ընկերների եւ իմ բանտում գտնվելն այսօր` Ազատ եւ Երջանիկ Հայաստանին մեր հավատարմությունն է խորհրդանշում: Հավատում եմ, որ մեր երեխաները ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: Նիկոլ Փաշինյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am