Վազգեն Սարգսյանի սպանությունը ու Հոկտեմբերի 27-ը , Աստծո դատաստանի օր համարող սրիկա《վանահայրը》
Գայանե վանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյան,դուք ինչ իրավունք ունեք խոսել հավատքից ու Աստծո անունից,երբ այնքան չար եք եւ պատվիրանաուրաց,որ Հոկտեմբերի 27-ը համարում եք Աստծո դատաստանի օր,երբվանից է սպանությունը համարվում Աստվածաշնչյան պատվիրան:
Դուք Հոգեւոր Հովիվ,Հայր Սուրբ կոչվելու իրավունք չունեք,երբ ձեր հոգին այդքան ախտահարված է,դուք մեր շարքային մահկանացուներից անգամ ամենամեղսավորն եք:
Հավատքից,անարատությունից,անբիծ լինելուց եք խոսում,երբ ձեր հիվանդ ամբիցիաներից իր հոտը կորցրած մոլորյալ ոչխարի եք նմանվել:Սեր,հաշտություն,
համերաշխություն,Աստծո խոսքը քարոզելու փոխարեն,այս ճակատագրական պահին ,երբ աղանդավորական շարժումները եւ համասեռամոլությունն արագընթաց կերպով զարգանում են մեր հայրենիքում ` դառնալով սպառնալիք մեր ազգապահպանման անվտանգության համար,ահա դուք ,այդ օրհասական վիճակում որոշել եք պառակտում մտցնել Հայոց Առաքելական Եկեղեցի:
Հոկտեմբերի 27-ն անվանել Աստծո արդար դատաստանի օր` սատանայություն է, ազգադավություն,հակաքրիտոնեական քայլ,այլևս երբեք Սուրբ Գայանե վանք ոտք չեմ դնի,քանզի այնտեղի վանահայրը դուք եք ` հուդայի ծառան ,իսկ միգուցե վաղն էլ ցույց անեք Նաիրի Հունանյանին ազատագրելու եւ Սրբերի դասին կարգելու համար:
Արդարև, Աստծո դատաստանից վախեցեք,մենք մեր մեղքերի հիմնական մասն անում ենք չգիտակցելով,ուստի մենք Աստծո կողմից կներվենք,թե դարձի գանք,սակայն դուք լինելով վանահայր ,բայց հոգեպես ծառայելով չարին,դժվար թե ներում գտնեք....
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը