Այս գիշեր փորձել են առեւանգել SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Վահե Գրիգորյանին:
Այս առնչությամբ, SOS-ի ֆեյսբուքյան էջում գրված է. «Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկի կողմից փորձ է կատարվել առեւանգել SOS-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան, Վահե Գրիգորյանին։ Ոստիկանությանը տեղեկացվել է դեպքի մասին։ Առեւանգելու փորձ կատարողին, հրաման տվողին հորդորում ենք շուտափույթ գլուխը մտցնել սառը ջրի մեջ ու թռնել, թռնել ինչքան հնարավոր է հեռու ու բարձր»։
Դեպքի առնչությամբ, ոստիկանությունը նշում է, որ իսկապես նման հաղորդում իրենց մոտ ստացվել է Վահե Գրիգորյանից: Նա նշել է, որ հունիսի 7-ին՝ ժամը 22։50-ին, իրեն է զանգահարել ոմն Աշոտ եւ խոսելու նպատակով հանդիպում է պահանջել. ինքը նստել է Աշոտի մեքենան, վերջինս էլ մեքենան վարել է անհայտ եւ անմարդաբնակ տեղանքի ուղղությամբ: Փաստաբանը պահանջել է կանգնեցնել մեքենան, վարորդը հրաժարվել է, ինչից հետո փաստաբանը մեքենայից դուրս է ցատկել:
Կատարվում է հետաքննություն:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը