Գեղարքունիքի մարզի Հայրավանք եկեղեցուց մոտ 1 կմ դեպի Մարտունի տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող անտառում մի իսկական վանդալիզմ է կատարվել բնության նկատմամբ: Անհայտ անձը կամ անձինք 250-300 առողջ եղևնիների սպանդ են իրականացրել՝ ծառերը քոքից կտրելով: Սա այն դեպքն է, որին պետք է արձագանքեն բոլոր պատկան մարմինները և ամենախիստ միջոցները ձեռնարկեն՝ այս վանդալիզմի հեղինակներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, Բնապահպանության նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի համար, այս դեպքը՝ մեր կարծիքով, պետք է դիտարկվի որպես ոտնձգություն ազգային անվտանգության դեմ: SHAMSHYAN.com-ը հուսով է, որ նշված կառույցները օպերատիվորեն կարձագանքեն այս հրապարակմանը, որի մասին մենք տեղյակ կպահենք մեր ընթերցողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը