Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Նվարդ Օսիպյանը, մի շարք քաղաքացիների ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության վերահսկիչ վարչության աշխատակից և չարաշահելով վերջիններիս վստահությունը, նրանց որդիներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ արդեն ծառայության մեջ գտնվողներին վաղաժամկետ զորացրելու, ինչպես նաև հետագա ծառայության նախընտրելի վայր տեղափոխելու պատրվակներով 2017-2018 թթ. պահանջել և խաբեությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ 9.730.800 ՀՀ դրամին համարժեք 20.400 ԱՄՆ դոլար:
Նվարդ Օսիպյանն իրականում որևէ տեղ չի աշխատել և գործընթացների վրա ազդելու հնարավորություններ չի ունեցել: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով խարդախություն») հատկանիշներով: Նվարդ Օսիպյանը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: Նվարդ Օսիպյանի հնարավոր հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 010-57-93-12 և 011-56-27-24 հեռախոսահամարներով: անուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը