Daily Mail բրիտանական թերթի փոխանցմամբ, արքայադուստր Դիանայի նամակը, որում նա կատակով խնդրում է «իրեն մեդալ ուղարկել» 30-ամյակի օրը, Բոստոնում դրվել է RR Auctions-ի աճուրդին: Երկէջանոց բարեկամական գրությունը՝ սմայլիկով, պլանավորվում է վաճառել շուրջ 1,5 հազար դոլարով:
Արքայադուստրը նամակը ձեռքով գրել է 1990 թվականի հուլիսին՝ ծննդյան 29-ամյակի կապակցությամբ Բրյուս Օլդֆիլդի եւ նրա բիզնես-գործընկերուհու՝ Անիտա Ռիչարդսոնի շնորհավորանքին ի պատասխան: Դրանում Դիանան նրանց շնորհակալություն է հայտնել նվերի՝ դիզայներական սվիտերի համար եւ կատակով խնդրել՝ իր համար մեդալ գտնել, երբ լրանա իր 30-ամյակը:
Բարեկամական ուղերձն ստորագրվել է Դիանայի անունով, ինչպես նաեւ՝ սմայլիկով եւ համբույրների նշաններով: Արքայադուստրը երկար ժամանակ ընկերություն էր անում Օլդֆիլդի հետ, որը նրա համար երեկոյան զգեստներ էր կարում:
Նամակի հետ աճուրդի են դրվել ընտանեկան սուրբծննդյան բացիկներ՝ արքայազն Չառլզի եւ որդիների՝ Ուիլյամի ու Հարրիի հետ արքայադստեր լուսանկարներով:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը