«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի բազմաբնակարան շենքերի համատիրությունների նախագահները հայտնվել են խուճապային վիճակում: Պատճառն առաջիկայում համատիրությունների լուծարումն է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նրանք սկսել են այս ընթացքում Երևանի որոշ բազմաբնակարան շենքերում թեթև կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Մի շենքում վերելակն է նորոգվում, մյուսում՝ մուտքի պատերն են ներկվում, մեկ այլ շենքում էլեկտրալարերի հետ կապված աշխատանքներ են տարվում: Սրանով համատիրությունների մեծ մասը, ընտրակեղծարար նախագահները ուզում են նոր իշխանություններին ցույց տալ, թե իբր իրենք աշխատում են: Ի դեպ, համատիրությունների լուծարմամբ ոգևորված են ոչ միայն Երևանի, այլև մարզային քաղաքների բնակիչները, նրանց մեծ մասը տարիների ընթացքում պարտքեր է կուտակել համատիրություններին և հիմա հույս ունի, որ դրանք «կջրվեն»: ՀՀ արդարադատության նախարարությունից, սակայն փոխանցեցին, որ համատիրությունների իրավահաջորդության հարցը դեռ քննարկման փուլում է»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը