«Ես հարցրել եմ գործարարներին՝ նախկինում ճամպրուկով փողեր տարե՞լ են Բաղրամյան 26, նրանք պատասխանել են՝ այո: Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել՝ հարգելի գործարարներ, ես չգիտեմ դուք ամիսը քանի անգամ ինչ չափի ճամպրուկներով՝ ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտավորություններից: Ոչ մեկ չի ասում, որ գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկով փողեր է նվիրել փաստացի: Այսինքն` եթե նրանք ազատված են այդ փողերն ինձ բերելուց, նշանակում է՝ ես նվիրել եմ նրանց այդ փողերը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդ որում, Ն. Փաշինյանի խոսքով, այդ փողերի մի մասը, որը պետք է գնա բյուջե, կգնա բյուջե, իսկ մյուս մասը կներդրվի տնտեսությունում. «Սրանք խնդիրներ են, որոնք 25 տարի ոչ մի կերպ չեն լուծվել, որովհետև կախարդական փայտիկ չկար: Հիմա լուծվում են, նշանակում է՝ կախարդական փայտիկ կա»:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը