Ես Հայաստանի վարչապետ ընտրվել եմ ոչ որպես «Ելք» և ոչ էլ այլ խմբակցության անունից, այլ վարչապետ ընտրվել եմ որպես Հայաստանի ժողովրդի թեկնածու, այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց Փաշինյանը։«Էն պահին, երբ չունենանք ժողովրդի վստահությունը, հինգ րոպե չի տևի մեր մնալը կառավարությունում։ Եվ ուզում եմ ասել՝ այն պահին, որ ես զգամ, որ չունեմ ժողովրդի վստահությունը հինգ րոպե ավել չեմ մնա վարչապետի պաշտոնում: Ազգային ժողովն ինձ վարչապետ ընտրել է` դա չցանկանալով։ Թող որևէ մեկը չասի, թե լավություն է արել ինձ կամ որևէ մեկին ՀՀ վարչապետ ընտրելով և որևէ մեկը թող չմտածի, որ ինձ կամ կառավարությանը լավություն է անելու կառավարության ծրագրին կողմ քվեարկելով։ Մենք որևէ մեկի լավության կարիքը Ազգային ժողովում չունենք՝ ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք դեմ քվեարկեք։ Մենք ունենք ժողովրդի վստահությունը, և մենք ասել ենք, որ այդ վստահությունը պետք է դառնա կոնկրետ քաղաքական արդյունք։ Դա կդառնա կոնրետ քաղաքական արդյունք՝ անկախ նրանից, դուք դա ուզում եք, թե` չէ», - հայտարարեց վարչապետը։
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը