Ու՞ր է, կոնկրետ որեւէ քայլ նշված չէ. Շարմազանովը՝ Փաշինյանին

Այսօր ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը, այլ ոչ թե նախկին իշխանությունների քաղաքական գնահատականը: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հստակեցնենք՝ սա ՀՀ կառավարության, այլ ոչ թե ժամանակավոր կառավարության ծրագիր է: Դուք ՀՀ կառավարությունն եք` սահմանադրական բոլոր լիազորություններով: Ափսոսանքով պետք է նշեմ, որ կառավարության ներկայացրած փաստաթղթում առկա որոշակի հռետորաբանությունը ոչ թե գործադիր իշխանության, այլ հեղկոմների ծրագրային տարրեր է պարունակում: Կառավարությունը փորձում է տարիների իրականացրած աշխատանքի հիման վրա զարգացում ապահովել, իսկ հեղկոմները մերժում են սերունդների ստեղծածը: Ուզում եմ հուսալ, որ դուք կլինեք կառավարություն, բայց ոչ հեղկոմ: Սա է պահանջում Հայաստանի ու մեր ժողովրդի շահը: Հարգելի՛ կառավարություն, իմ գնահատականները լինելու են բացառապես քաղաքական եւ խնդրում եմ չփնտրել այստեղ անձնական որեւէ վերաբերմունք: Իսկ այժմ խոսեմ ըստ էության ներկայացված փաստաթղթի շուրջ: Հարգելի գործընկերնե՛ր, ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր: Սա նպատակների եւ երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ եւ ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ նաեւ քաղաքական պատասխանատվություն: Պարո՛ն վարչապետ, Դուք Ձեր ելույթներից մեկում նշել էիք, որ Հայաստանին սպասվում է թռիչքային զարգացում : Մեր կառավարությունը իր բոլոր թերություններով հանդերձ Ձեզ փոխանցել է 7,5  տոկոս տնտեսական աճ ունեցող տնտեսություն: Կարծում եմ` թռիչքային զարգացումն  առնվազն երկնիշ տնտեսական աճի ապահովումն է: Այս փաստաթղթում ես որեւէ ժամկետ եւ տնտեսական աճի տեմպերի չափորոշիչ  չտեսա: Ես հեռու եմ այն մտքից, որ մեկ ամսում մեր տնտեսությունը թռչելու է, բայց, ախր, որեւէ թիվ չեք նշել:  Ո՞րն է Ձեր կառավարության տնտեսական աճի թիրախը՝ 5,7,10,15, լավ, մեկ  տոկոս, չկա գրված, հրաժարվե՞լ եք թռիչքային զարգացման գաղափարից, ինչու՞: Հարգելի՛ գործընկերներ, վերջերս կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանում որեւէ աղքատ մարդ չի լինելու: Համոզված եմ, որ բոլորս էլ դա ենք ուզում, բայց հեռու լինելով քաղաքական ռոմանտիզմից, այնուհանդերձ, ուզում եմ իմանալ՝ որքան է լինելու Ձեր կառավարության օրոք աղքատության կրճատումը: Դարձյալ թիվ չկա: Իսկ սա խնդիր է, որ բոլորիս է մտահոգում: Կառավարության ծրագրում գրեթե ոչ մի խոսք չկա արդյունաբերության եւ հանքարդյունաբերության զարգացումից: Հարց` բա առանց արդյունաբերության եւ հանքարդյունաբերության զարգացման ինչպե՞ս եք մտադիր նոր աշխատատեղեր ստեղծել, հասարակությունը այս ծրագրից սպասում է նաեւ նոր աշխատատեղերի բացում, ու՞ր է, կոնկրետ որեւէ քայլ նշված չէ: Փաստաթղթում նշված է՝ «Հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը»: Ներողություն, բայց մեկ հարց.  ի՞նչ է սա նշանակում, արդյոք կարելի՞ է համարել, որ այլեւս քաղաքական իրավիճակի փոփոխության  արդյունքում խոշոր եղջերավորները կրկնակի կամ եռակի հեղափոխական  կաթնատվություն են ապահովելու: Հարգելի՛ գործընկերներ, անդրադառնալով փաստաթղթի արտաքին քաղաքականություն բաժնին՝ հարկ եմ համարում նշել, որ նոր կառավարությունը եւ նրա ղեկավարը, հրաժարվելով իր նախկին արտաքին քաղաքական գնահատականներից, շարունակում է նախկին կառավարությունների արտաքին քաղաքական կուրսը: Դրական է, որ, սրբագրելով Ձեր դիրքորոշումը՝   թե´ Եվրասիական միության եւ թե´ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում այլեւս ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր չկան, ավելին` խրախուսվում է նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերությունների խորացումը: Եթե նախկինում ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը Դուք համարում էիք ջուր, ապա այսօր ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքական կարեւոր ուղղություններից է: Սակայն ծրագրում չկա որեւէ հիշատակում ԵՄ անդամ երկրների, հատկապես` Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ինչո՞ւ չէ, նաեւ Հունաստանի եւ Կիպրոսի հետ հարաբերությունների մասին: Ոչինչ որ, Իրանի եւ Վրաստանի մասին փաստաթղթում ասված է ճիշտ այնքան, որքան Հնդկաստանի մասին, բայց կասե՞ք, խնդրեմ՝ ի՞նչ է նշանակում «զարգացնել այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարեւաններին»: Խնդրում եմ բացատրել`սա ի՞նչ է, ի վերջո ծրագիր, թե զրույց սուրճի սեղանի շուրջ: Հատուկ գլուխ կա՝ «Ազատ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացի»: Բոլորիս ցանկությունն է, որ մեր քաղաքացիները լինեն եւ՛ ազատ, եւ՛ արժանապատիվ, եւ՛ երջանիկ: Բայց խնդրում եմ ասեք` երջանիկ քաղաքացին ի՞նչ արժեքային համակարգ պետք է դավանի, որեւէ խոսք չկա ազգային, համամարդկային եւ քրիստոնեական արժեքների մասին, ինչու՞: Ուշադիր ընթերցել եմ փաստաթղթի «Կրթություն եւ գիտություն» բաժինը, բայց այդպես էլ չգտա որեւէ  միտք հայագիտության զարգացման մասին: Կրկնում եմ՝ այս փաստաթղթում հայագիտության մասին գրված է զրո բառ: Ուզում եմ հասկանալ Ձեր դիրքորոշումը` արդյոք  մեր աշակերտները, մեր երեխաները դպրոցում պե՞տք է ուսումնասիրեն հայ եկեղեցու պատմություն, թե՞ ոչ: Կրթության համակարգում ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգին կո՞ղմ եք, թե՞ դեմ: Կարծում եմ` անհրաժեշտություն է եւ՛ հայ եկեղեցու պատմության ուսուցումը, եւ՛ ռազմահայրենասիրական  դաստիարակության  հայեցակարգի իրագործումը: Անդրադառնալով այս փաստաթղթին՝ հարկ է նշել, որ անընդունելի է, երբ Ադրբեջանի կողմից անընդհատ վտանգված հսկայական շրջաններ ունեցող երկրի կառավարությունը խոսք անգամ չի ասում սահմանամերձ համայնքների նկատմամբ իրականացվելիք իր քաղաքականության մասին եւ չի անդրադառնում այդ համայնքների անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրներին: Անդրադառնամ Հայաստան-Սփյուռք կապերին: Այս փաստաթղթում ոչ մի խոսք չկար Սիրիայի մասին, ոչ մի  խոսք սիրիահայության խնդիրների մասին, որոնց տասնյակ հազարավոր ներկայացուցիչների նախորդ կառավարության հետեւողական ջանքերով հայրենադարձվեցին եւ արդյունավետորեն ինտեգրվեցին Հայաստանին: Փոխարենը` կա շատ մի հավակնոտ ձեւակերպում, ըստ որի` «Կառավարության համար կարեւոր առաջնահերթություն է մեծ հայրենադարձության հարուցումը, որը հնարավորություն կտա լուծել ժողովրդագրական խնդիրներ, ազգային անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը»: Ի՞նչ հարուցում, ո՞րն է մեծ հայրենադարձության չափանիշը: Ի՞նչ գործիքներով պետք է աջակցություն ցուցաբերվի հայրենադարձվողներին, ո՞ր երկրներից: Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը: Կներեք, բայց Դուք Ձեր գրածը գոնե մեկ անգամ բարձրաձայն ընթերցե՞լ եք, հայրենադարձություն եք հարուցում,  որպեսզի ճշտեք Ձեր դերակատարու՞մը, սա զավեշտալի է պարզապես: Հարգելի՛ խորհրդարան, ես ներկայացրի այս փաստաթղթում առկա անհասկանալի եւ տարօրինակ մտքերի ընդամենը մի մասը: Կարծում եմ, որ Ազգային ժողով ներկայացված փաստաթուղթը նման է ոչ թե կառավարության ծրագրի, այլ ավելի շատ երազանքների եւ ցանկությունների, իսկ միգուցե նաեւ բաժակաճառերի ժողովածուի»:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Իմ քայլը» հիմնադրամին փող փոխանցողների նկատմամբ որևէ գործողության ականատես չենք լինում. Սողոմոնյան (video) Ասեմ՝ ու՞մ է պատրաստվում Նիկոլը ծախել Ծառուկյանից խլած բիզնեսները․ Արշակ Կարապետյան (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Ե՛վ Հայաստանը, և՛ ՌԴ-ն ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ Ինչպես կարելի է թշնամու տարածքով ստացվող բենզինի կամ ցորենի դիմաց վաճառել հողերը․Հոխիկյանը՝ Թեհրանից (video) Շատ լարված վիճակ է․ ամեն օր դեպի վատն է գնում, մեր հայերն են տուժում․ Հարցում (video) Որտեղի՞ց է կոնկրետ իջել Գագիկ Ծառուկյանի դեմ ապօրինությունների հրահանգը․․․ (video) Մանդատները վերցնելու-չվերցնելու բանավեճն երկսայր սուր է ընդդիմության համար Ինչ է իրականում Փաշինյանն ուզում Գագիկ Ծառուկյանից... (video) Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Քամու հետևանքով վնասվել են էլ․ լարեր, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց Թալանչին էլ են, գողն էլ են, ավազակն էլ են․ քաղաքացին՝ ՔՊ-ականներին (video) Ծառուկյանի կոնկրետ պատասխանը՝ Նիկոլի սարքած խայտառակ գործին (video) Սևանում բախվել են «Mazda CX9»-ը, «Jeep Renegade»-ը, «Nissan Almera»-ն և «Opel Astra»-ն․ կա 4 վիրավոր Ավինյա՛ն, լսիր՝ մարդիկ ինչ են քեզ ասում՝ էս շոգին արևի տակ ավտոբուսի սպասելիս (video) Ինչու՞ տարան Գագիկ Ծառուկյանի առյուծներին․ Էդգար Էլբակյան (video) Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողության Մտնում ենք անկանխատեսելի զարգացումների փուլ (video) Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ Լարված իրավիճակ Արմավիրում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի․ Անդրանիկ Թևանյան Յուրաքանչյուր հաջորդ հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Ավետիք Չալաբյանի ուղերձը բանտից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am