«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում համատիրության ինստիտուտն առաջիկայում կվերանա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է մշակել, ըստ որի` համատիրությունները լուծարվելու են: Պատճառն էլ համատիրության ներկայացուցիչների կողմից իրավասությունների ոչ պատշաճ իրականացումն է: Սա, ի դեպ, վաղուց հայտնի փաստ է: Ու հիմա նոր կառավարությունը պաշտոնապես արձանագրում է այն: Բայց ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությունը նաեւ քաղաքական լուրջ ենթատեքստ ունի: Այսպես, նոր իշխանությունը կոտրում է ՀՀԿ-ի ընտրակեղծարար մեքենայի ողնաշարը: Չէ՞ որ համատիրությունների նախագահները եւ աշխատողները ընտրությունների ժամանակ նախկին իշխանություններին կարողանում էին իրենց «բարձրակարգ ծառայությունը մատուցել» լիովին տիրապետելով տեղեկությանը, թե որ շենքում քանի բնակիչ կա, քանիսն են ընտրող, որին ինչով պետք է համոզեն, ինչպես արդյունավետ ընտրակաշառք բաժանեն ու վերահսկեն քվեարկությունը: Հիմա, փաստորեն, համատիրությունները լուծարելով ՀՀԿ-ն զրկվում է նման հնարավորությունից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը