SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Մուրացան» պոլիկլինիկայում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Երևանի բնակիչ՝ 28-ամյա Լիանա Ն.-ն ձեռքով հարվածել է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Սաթենիկ Վ.-ին և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Մարինե Պ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծեծկռտուքի հետևանքով նրանք մարմնի տարբեր մասերում ստացել են ֆիզիկական ցավ, իսկ դեռևս չճշտված անծանոթ մի կին էլ ոլորել է Լիանա Ն.-ի ձեռքը ու հարվածներ հասցրել նրան։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Սաթենիկ Վ.-ն աշխատում է նշված պոլիկլինիկայում բուժքույր, իսկ Մարինե Պ.-ն նույն պոլիկլինիկայում՝ որպես օպերատոր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը հրահրել է Լիանա Ն.-ն, ով ներս է մտել պոլիկլինիկա, խանգարել աշխատակիցների աշխատանքային պրոցեսը, անվայելուչ արտահայտություններ արել բժիշկների նկատմամբ՝ հայտարարելով, որ նրանք պարտավոր են տաքսու փողը վճարել, պահանջելով, որ նրանք պետք է տաքսիստին վճարեն 5 հազար դրամ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը