40 հոդվածի համար վճարվել է 1 մլն 260 հազար ՀՀ դրամ. Սփյուռքի նախարար

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Շարունակելով ուսումնասիրել ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսական հարցերը՝ աչքի անցկացրի «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների, հրապարակումների, տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում հոդվածի ֆինանսական բացվածքը» 2018 թվականի առաջին հինգ ամիսների համար, որտեղ մի շարք ուշագրավ թվեր ու տվյալներ կային:

Մասնավորապես, ըստ բացվածքի՝ այս տարի սփյուռքի նախարարությունը ընդհանուր 6 լրատվամիջոցի 40 հոդվածի պատվեր է տվել, ինչի համար վերջիններիս վճարել է 1 մլն 260 հազար ՀՀ դրամ, այն է՝ միջինը 31.500 դրամ մեկ հոդվածի համար: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում էր ծախսել 4 մլն 300 հազար դրամ: Հատ առ հատ նայելով բոլոր այդ հոդվածները՝ կարող եմ պնդել, որ դրանք կարելի էր տարածել որպես մամուլի հաղորդագրություն, ինչի արդյունքում տեղեկությունն առավել մեծաթիվ լրատվամիջոցներում տեղ կգտներ ու անհամեմատ ավելի մեծ լսարան կապահովեր:
Բովանդակության մասով էլ կարելի է միանշանակ ասել՝ այն, ինչ կար հոդվածներում, դուք կարդում եք իմ ֆեյսբուքյան ամենօրյա ամփոփումներում: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, խնդրեմ, կոնկրետ օրինակ. դիցուք, այսօր ընդունել եմ որևէ մի երկրի դեսպանի, և ահա սույն լուրն ընդամենը 2 պարբերությամբ ներկայացվում է հոդվածում և դրա համար մենք վճարում ենք 31.500 դրամ: Այսպիսով, այն բանի համար, ինչը կարելի էր անել սփյուռքի նախարարության ռեսուրսներով, առանց հավելյալ մեկ դրամ իսկ ծախսելու, Հայաստանի հարկատուներին արժեցել է 1 մլն դրամից ավել, այն էլ՝ ընթացիկ տարվա միայն առաջին հինգ ամիսների համար: Հայտարարում եմ, որ իսկույն ևեթ դադարեցնում ենք այս անընդունելի և ոչ պրոֆեսիոնալ պրակտիկան: Եվ սրա արդյունքում միայն 2018 թվականի համար մենք պետական բյուջե ենք վերադարձնում 3 մլն 40 հազար ՀՀ դրամ: Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ այս հարցում մեր խնդիրը լրատվամիջոցների հետ չէ, այլ խնդիրը պետական բյուջեի մսխումն է ու դրամական միջոցների անարդյունավետ օգտագործումը, ինչը դեմ է մեր աշխատանքի փիլիսոփայությանն ու սկզբունքներին:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը քննարկում է ունեցել Նիկոլն իմացել է՝ Ալենը «ոտքը կուտի», եթե․․. (video) Ում է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ Ահլիին․ Arriyadiyah ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը «Միշուստինն, իր մի խոսքով, բառի բուն իմաստով կոշտ ապտակ է հասցրել Փաշինյանին»․ Հայկ Ֆարմանյան (video) Աբովյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքական սադիստնե՛ր, Գագիկ Ծառուկյանի առյուծին սատկացրեցիք, հիմա ի՞նչ եք անելու»․ Էդիկ Անդրեասյան (video) Ջրանջատում Երևանում և Լոռիում Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային. Genesis Armenia Նիկո՛լ, արա՛, դու ինչ «ձիշովկա ես»․․․ ստացա՞ր Ծառուկյանի պատասխանը․ Դավիթ Մկրտչյան (video) «Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի պատասխանը Հոխիկյանին Ագրարային համալսարանը համարվում է ՉՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ «Բարոյազուրկ ոչնչությունները Գագիկ Ծառուկյանի դեմ այլանդակություն արեցին»․ Արսեն Ջուլֆալակյան (video) Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին Թրամփը հաստատել է Իրանի դեմ հարվածների ծրագիրը և այն իրականացնելու հրամանը տվել է Անկարայից. Axios Մենք Էրդողանի և Ալիևը այս քայլը չենք մոռանա․ Իրանի դեսպան (video) ՆԱՏՕ-ի հռչակագրում Ռուսաստանը կրկին կդիտարկվի որպես սպառնալիք. Ռյուտե Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը․ Վահե Հովհաննիսյան «Գազազած շնե՛ր, հարձակվել էիք Գագիկ Ծառուկյանի վրա, որ ինչ անեիք»․ ազատամարտիկի կոշտ խոսքը (video) Դատախազությունը պահանջում է՝ «Մուլտի գրուպ»-ի շինությունները վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը Իրանը հստակ պատասխան է սպասում Փաշինյանից․ Իրանի դեսպանը՝ ԹՐԻՓՓ–ի մասին (video) Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am