«Ձեր դիմաց կանգնած են ոչ թե հանցագործներ, այլ՝ հանցագործությունը կանխած ազգի նվիրյալներ». Պավել Մանուկյան

«Սասնա ծռեր»-1 գործով այսօրվա դատական նիստում դատարանը՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը, նիստերի դահլիճ վերադարձրեց այնտեղից հեռացված ամբաստանյալներին: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը՝ պաշտպանյալներին դատարանի դահլիճ վերադարձնելու միջնորդությամբ հանդես գալով՝ նշեց, որ առանց ամբաստանյալների հնարավոր չէ դատավարությունն իրականացնել կառուցողական մթնոլորտում: Անգամ պաշտպանների մասնակցության պարագայում խախտվում է իրենց պաշտպանյալների պաշտպանության իրավունքը, նշեց փաստաբանը: Նշվեց նաև, որ ամբաստանյալները ցանկություն ունեն հանդես գալ հայտարարություններով: Մեղադրող կողմը նշեց, որ տասը ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնելու դատական սանկցիայի կիրառումը բխում է օրենքից, այդուհանդերձ չառարկեց որոշումը վերանայելու ու ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճ վերադարձնելու դեմ: Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ նշելով, որ դատարանը դատավարությունը կառուցողական մթնոլորտում ու իրավական դաշտում անցկացնելու կողմնակիցն ու երաշխավորն է: Վարուժան Ավետիսյանը՝ նիստերի դահլիճ վերադարձվելուց հետո գոհունակություն հայտնեց դատավարությունը կառուցողական հուն բերելու տրանադրվածության կապակցությամբ: Խոսքն ուղղելով զոհերի հարազատներին, նա նշեց, որ անդրադատռնում է բոլորի համար ցավոտ հարցի: Ըստ Վ.Ավետիսյանի, ռեժիմը ջրբաժան էր գծել ժողովրդի մեջ՝ բաժանելով ժողովրդին ճնշողների ու ճնշվողների, բացի որոշում կայացնողներից՝ երկու կողմում էլ բոլոր անձինք եղել են զոհեր: Նա նշեց, որ ընդվզումը երբեմն նաև ցավալի հետևանքներ է առաջացնում՝ հավելելով, որ իրենք ի սկզբանե ցավ են ապրել զոհերի համար, հարգել են զոհված գնդապետի հիշատակը: Առաջիկայում բոլորն էլ կհասկանան, թե ինչ է տեղի ունեցել, ասաց նա՝ հայտարարելով, որ զոհերից մեկի մասով «մենք կապ չունենք, մյուսին էլ ուղղակի առնչություն չունենք»: Հայտարարությամբ հանդես եկավ նաև Պավել Մանուկյանը: «Ձեր դիմաց կանգնած են ոչ թե հանցագործներ, այլ հանցագործությունը կանխած ազգի նվիրյալներ», ասաց նա՝ հավելելով՝ պիտի կարողանալ ազգային հերոսին ու դավաճանին իրարից զանազանել:

Փաստինֆո

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը շատ մեծ գումար է պահանջել Գագիկ Ծառուկյանից․ հիմա ի՞նչ կլինի․ Ռուզան Ստեփանյան (video) Ընդդիմությու՛ն, շտապ դուրս եկեք ու ստեղծեք պետական դիմադրություն․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Նազիկ Ավդալյա՛ն, Արթուր Ալեքսանյա՛ն, թքա՛ծ ունեմ ձեր վաստակի վրա, եթե հիմա լուռ եք․ Նարե Սոսե (video) «Մարդկանց բոմժ սարքողն ինքն է գերագույն գլխավոր բոմժը»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլին (video) Դամասկոսում պայթյnւնների հետևանքով տnւժել է առնվազն 18 մարդ. Սիրիայի ՆԳՆ Դամասկոսում պայթյուններ են որոտացել այն հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել է Մակրոնը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է, ամեն ինչ եղել է օրենքի և իրավունքի շրջանակում. Իվետա Տոնոյանը՝ առգռավված կենդանիների մասին Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել Նիկոլ Փաշինյա՛ն, կոնկրետ այս հարցին պատասխանեք․․․ (video) Երևանի քաղաքապետարանը մի քանի տարի երկունքի ամենադաժան ցավերի մեջ գալարվելով գիտական արժեքավոր գյուտ ա արել. Սուրեն Սահակյան «Իմ քայլը» հիմնադրամին փող փոխանցողների նկատմամբ որևէ գործողության ականատես չենք լինում. Սողոմոնյան (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ասեմ՝ ու՞մ է պատրաստվում Նիկոլը ծախել Ծառուկյանից խլած բիզնեսները․ Արշակ Կարապետյան (video) Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Ե՛վ Հայաստանը, և՛ ՌԴ-ն ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ Ինչպես կարելի է թշնամու տարածքով ստացվող բենզինի կամ ցորենի դիմաց վաճառել հողերը․Հոխիկյանը՝ Թեհրանից (video) Շատ լարված վիճակ է․ ամեն օր դեպի վատն է գնում, մեր հայերն են տուժում․ Հարցում (video) Որտեղի՞ց է կոնկրետ իջել Գագիկ Ծառուկյանի դեմ ապօրինությունների հրահանգը․․․ (video) Մանդատները վերցնելու-չվերցնելու բանավեճն երկսայր սուր է ընդդիմության համար Ինչ է իրականում Փաշինյանն ուզում Գագիկ Ծառուկյանից... (video) Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am