Հրապարակը գրում է. «Բավական խճճված իրավիճակ է առաջացել ՍԴ անդամի 2 թափուր տեղի համար։ Առ այս պահը չի առաջադրվել Կիմ Բալայանի թափուր տեղի թեկնածուն:
Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում կարծում են, որ տեղի է ունեցել Սահմանադրության խախտում՝ ՀՀ նախագահը թեկնածուին պետք է հայտարարեր 10 օրվա ընթացքում, չի արել։ Իր հերթին Արմեն Սարգսյանը փորձել է դուրս գալ այդ հակասահմանադրական իրավիճակից․ նրա կարգադրությամբ ստեղծվել է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիք ձեւավորելու եւ իրեն ներկայացնելու համար:
Մինչ այս հարցը կարգավորվի, նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Փաստաբան Վահե Գրիգորյանը, ում 200-ից ավելի փաստաբաններ են պաշտպանում, ժամանակին եղել է Արմեն Սարգսյանի մոլի քննադատներից եւ բրիտանական քաղաքացիության փաստաթղթի պահանջատերերից մեկը։ Ավելին՝ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱԺ ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից», ինչն էլ ոմանք համարում են Արմեն Սարգսյանի կողմից նրա թեկնածությունն առաջադրելու վետոյի պատճառ։
Ի դեպ, 10-օրյա ժամկետում ՍԴ թեկնածու չառաջադրելու պաշտոնական պատճառն Արմեն Սարգսյանը համարել էր այն, որ իր առաջադրած թեկնածուն վերջին օրը հրաժարվել է։ Նախագահի գրասենյակից փորձեցինք ճշտել, թե ով է եղել այդ թեկնածուն։ Ասացին․ «Քանի որ մարդը հրաժարվել է, հարկ չենք համարում նրա անունը հրապարակային հնչեցնել»։
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը