SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիսի բանտի թիվ 28 խցում պահվող, ժամանակավորապես կալանավորված, Վրաստանի քաղաքացի, 53-ամյա Կոբա Նարմանիան ածելիով ինքնավնասում է կատարել աջ և ձախ ձեռքերի նախաբազուկների շրջանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար, բանտի աշխատակիցներն ու բուժակը կարողացել են փրկել նրա կյանքը, սակայն նա հայտարարել է, որ չի ցանկանում, որպեսզի արտահանձնեն Ղրղզստանի Հանրապետության իրավապահներին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա պահանջել է հանդիպում՝ Հայաստանում Վրաստանի հյուպատոսի հետ։ Կ. Նարմանիան մեղադրվում է Ղրղզստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 166 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Փաստի առթիվ ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հրմնարկում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը