Թրամփը ելույթի ժամանակ դեն է նետել իր ելույթի տեքստով թերթիկը (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Արևմտյան Վիրջինիայում հարկային բարեփոխումների թեմայով հրավիրված կլոր սեղանի ժամանակ ցուցադրաբար դեն է նետել իր ելույթի տեքստով թերթիկը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 71-ամյա ղեկավարն ասել է, որ այն, ինչ գրված է եղել թերթիկի վրա, շատ ձանձրալի էր:
Հարկային բարեփոխումների մասին խոսելու փոխարեն նախագահը նախապատվություն է տվել Մեքսիկայից եկող ապօրինի ներգաղթյալների թեմային:
